Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-356-12.11.2019-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական նպաստների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ կետով.

«11) խնամակալության նպաստը:ե:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին  գլխով.

«ԳԼՈՒԽ 4.1

Հոդված 17.1.  Խնամակալության նպաստ ստանալու իրավունքը եւ տրամադրման հիմքը

1.  Խնամակալության նպաստ ստանալու իրավունք ունեն տասնչորս տարին չլրացած անչափահասների նկատմամբ կամ 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվածների  նկատմամբ կամ հոգեկան խանգարման հետեւանքով դատարանով անգործունակ ճանաչված քաղաքացիների նկատմամբ խնամակալ ճանաչվածները, որոնք հաշվառված են խնամակալության նպաստի համակարգում:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել խնամակալության նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմաններ:

3. Խնամակալության  նպաստ ստանալու իրավունքը ծագում է դիմողի դիմելու օրվա դրությամբ, եւ խնամակալության  նպաստը վճարվում է դիմելու օրվա ամսվան հաջորդող ամսից:

Հոդված 17.2. Խնամակալության նպաստ ստանալու իրավունքի դադարեցման հիմքերը

1.  խնամակալության նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է՝

1) խնամակալության նպաստի համակարգում հաշվառումից դուրս գալու դեպքում.

2 ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած խնամակալության  նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմանների վերացման դեպքում.

2) դիմողի կողմից սույն օրենքով սահմանված ժամկետում տարածքային կենտրոն անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում.

3) խնամակալության նպաստն անընդմեջ 3 ամիս անհարգելի պատճառով չստանալու դեպքում.

4) խնամակալության նպաստ ստացողի՝ խնամակալության համակարգում կրկնակի հաշվառման դեպքում:

2. Խնամակալության նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից:»:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»,   «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման

Գործող օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետությունում խնամակալության ինստիտուտը թերի է, այն կատարելագործելու եւ որպես պետական սոցիալական աջակցության բաղադիչ ունենալու անհրաժեշտություն կա:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել խնամակալության նպաստ: Ելնելով նրանից, որ գործող քաղաքացիական օրենսգրքով, սահմանված է խնամակալ ճանաչվելու շատ նեղ հնարավորություն, ներկայացված նախագծով մի փոքր ընդլայնում ենք խնամակալ ճանաչվելու հնարավորությունը: Հնարավորություն ենք տալիս  3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչված անձանց նույնպես ունենալ խնամակալներ, քանի որ այդ քաղաքացիներն ունեն գործունեության այնպիսի սահմանափակումներ, որ առանց մեկ այլ անձի չեն կարող ապահովել իրենց կենսագործունեությունը: Նշված կարգավորումների համար անհրաժեշտ է համապատասխան փոփոխություն անել նաեւ «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում: Քանի որ առաջարկում ենք սահմանել խնամակալության նպաստ, իսկ  ընտանեկան օրենսգրքում խնամակալությունը սահմանված է որպես անհատույց պարտականություն, ապա անհրաժեշտություն է առաջանում նաեւ փոխել այդ անհատույց լինելու հանգամանքը:

Նախագծի նպատակը սոցիալական պետությանը հարիր սոցիալական աջակցության ծրագրեր ունենալն է: Ներկայումս ընտանիքում խնամքի կարիք ունեցողների խնամակալները որեւէ աջակցություն չեն ստանում, չեն կարողանում ունենալ նորմալ կենսագործունեություն: Նախագիծը նախատեսում է այդ համակարգում ընդգրկված անձանց տրամադրել ֆինանսական աջակցություն:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»,   «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման հետ կապված իրավական այլ ակտերում փոփոխության անհրաժեշտության մասին

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»,   «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը ընդունման հետ կապված իրավական այլ ակտերում փոփոխությունների անհրաժեշտությունը բացակայում է:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                                                                             ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                             պարոն ԱՐԱՐԱՏ  ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Մեծարգո պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ ,Ազգային ժողովի կանոնակարգե Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ որպես օրենսդրական նախաձեռնություն, Ձեզ ենք ներկայացնում «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»,   «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Կից ներկայացվում են նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների եւ այլ իրավական ակտերում փոփոխության անհրաժեշտության մասին տեղեկանքները:

Խնդրում ենք նշված օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Նախագծի հիմնական զեկուցող՝   ՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ:
 
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ՝   ՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ