Հոդված 1. «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 07-ի ՀՕ-144-Ն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով եւ հոդվածը լրացնել նոր՝ 4-րդ կետով.
«4) չի պահպանել սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջը:»
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 07-ի ՀՕ-144-Ն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հանրային խորհրդի անդամն իր գործունեության ընթացքում քաղաքական հարցերում պարտավոր է պահպանել չեզոքություն:
Նորմն իր բնույթով իմպերատիվ է եւ ենթակա է պարտադիր կատարման, սակայն նորմի կիրառման պետական հարկադրանքի երաշխքիը բացակայում է:
Նախագծով առաջարկվում է որպես նորմի կիրառման պետական հարկադրանք սահմանել Հանրային խորհրդի անդամի գործունեության դադարեցումը:
12 նոյեմբեր 2019թ.
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգարժա'ն պարոն Միրզոյան,
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։
Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են՝
ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Արման Բաբաջանյան),
բ) նախագծի ընդունման հիմնավորումը,
գ) գործող օրենքներում լրացվող հոդվածի մասին տեղեկանքը:
Խնդրում ենք օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Հարգանքով՝ | Արման Բաբաջանյան |