Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-360-13.11.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-158 օրենքումը լրացնել նոր 2.1 հոդվածով

«2.1  Յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա վերջին կիրակի օրը, ժամը 02.00-ին ժամացույցի սլաքը տանել առաջ մեկ ժամով, իսկ հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրը, ժամը 03.00-ին` մեկ ժամով բերել հետ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտ ամսվա վերջին կիրակի օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ


Տեղեկանք գործող օրենքում փոփոխվող հոդվածների վերաբերյալ



«13» նոյեմբեր, 2019թ.
 
 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ  ՄԻՐԶՈՅԱՆԻՆ



Մեծարգո՜ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդարակն նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Գրությանը կից ներկայացվում են՝

1. Նախագիծը (հիմնական զեկուցող՝ Ալեն Սիմոնյան)

2. Նախագծի ընդունման հիմնավորումը,

3. Գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:

Խնդրում ենք օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
Հարգանքով՝   ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ