Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-369-15.11.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է գործին մասնակցող անձի միջնորդությամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈԻՓՅՈԻՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

5-ը մայիսի 1998 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Օրենսգրքի 335-րդ հոդվածի համաձայն՝

«1. Իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ:

2. Դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչեւ դատարանի կողմից վճիռ կայացնելը եթե օրենքով դիմում տալու համար այլ ժամկետ նախատեսված չէ:

Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար:»:

Առաջարկվում է տվյալ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«2. Դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է գործին մասնակցող անձի միջնորդությամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:»:

Հոդվածի 2-րդ մասն առարկայազուրկ ենք համարում հետեւյալ պատճառաբանությամբ.

1. 2018 թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Դատավարության Օրենսգիրքը, որում նախատեսվել է առանձին հոդված ՝ 168-րդը, հայցային վաղեմություն կիրառելու եւ դրա քննության վերաբերյալ՝

«1. Գործին մասնակցող անձը կարող է վկայակոչել հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը մինչեւ գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա հիմնավորում է տվյալ փաստը մինչ այդ վկայակոչելու անհնարինությունն իրենից անկախ պատճառներով: Այդ դեպքում հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը կարող է վկայակոչվել ոչ ուշ, քան մինչեւ առաջին ատյանի դատարանում դատաքննության ավարտը:

2. Հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացված լինելու դեպքում դատարանը սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերում նշված դատավարական գործողությունները կատարելուց հետո հայցային վաղեմություն կիրառելու դիմումի եւ դրա դեմ բերված առարկությունների հիման վրա արձանագրային որոշմամբ՝

1) որոշում է միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը.

2) գործին մասնակցող անձանց միջեւ բաշխում է միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը.

3) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է նրանց կողմից ապացույցներ ներկայացնելու համար ժամկետ տրամադրելու հարցը եւ անհրաժեշտության դեպքում սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետը.

4) իրականացնում է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:…

6. Հայցային վաղեմություն կիրառելու հիմքերի առկայության դեպքում դատարանը վճիռ է կայացնում հայցը մերժելու մասին՝ առանց անդրադառնալու գործի այլ փաստերի հաստատմանը եւ գնահատմանը:

Բանն այն է, որ  նախկին Քաղաքացիական Դատավարության Օրենսգիրքը դատարանի համար չէր նախատեսում դատարանի համար ընթացակարգ ՝ հայցային վաղեմության հետ կապված, եւ դատարանն առաջնորդվում էր նյութական իրավունքով, մասնավորապես ՝ ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքի հայցային վաղեմության կանոններով, որոնք նախատեսված էին 335 հոդվածով, որը վերաբերում է հայցային վաղեմության կիրառմանը:

Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասը դատարանի համար նախատեսում էր ընթացակարգ, որը ՀՀ Քաղաքացիական Դատավարության նոր Օրենսգիրքն արդեն իսկ կարգավորում է, եւ այն էապես տարբերվում է ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումներից:

Դատարանի համար արդեն իսկ կա հայցային վաղեմություն կիրառելու ընթացակարգ, եւ ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքով նման ընթացակարգ նախատեսելը դառնում է առարկայազուրկ:

2. Վերը նշվածից զատ փոփոխվող հոդվածում առկա են անհամապատասխանություններ.

(1)  Հոդվածի 2-րդ մասում օգտագործված «վիճող կողմի» արտահայտությունը հակասում է ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասության մեջ օգտագործված «գործին մասնակցող անձը» արտահայտությանը:

(2) Հոդվածի 2-րդ մասում օգտագործված «դիմումով» բառը հակասում է ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ 1-ին նախադասության մեջ օգտագործված «միջնորդություն» բառին:

(3)  ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասում նշված  «դիմումով, որը պետք է տրվի մինչեւ դատարանի կողմից վճիռ կայացնելը եթե օրենքով դիմում տալու համար այլ ժամկետ նախատեսված չէ:» արտահայտությունը հակասում է ՀՀ Քաղաքացիական Դատավարական Օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությամբ նախատեսված՝ «հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը կարող է վկայակոչվել ոչ ուշ, քան մինչեւ առաջին ատյանի դատարանում դատաքննության ավարտը:» կարգավորմանը:

Բացի այդ, ՀՀ Քաղաքացիական Դատավարական Օրենսգրքի 168-րդ հոդվածի 6-րդ մասը՝ «Հայցային վաղեմություն կիրառելու հիմքերի առկայության դեպքում դատարանը վճիռ է կայացնում հայցը մերժելու մասին՝ առանց անդրադառնալու գործի այլ փաստերի հաստատմանը եւ գնահատմանը:» նույն իմաստով իր տեղն է գտել ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասում:

Այսինքն՝ ՀՀ Քաղաքացիական Դատավարական Օրենսգրքով նախատեսված ընթացակարգի առկայության պայմաններում ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասն առարկայազուրկ է դառնում:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Օրենքի 335-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ՝

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

13 նոյեմբերի 2019 թ.

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժա՜ն պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1. Օրենքի նախագիծը

2. Օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը

3. Գործող օրենքի փոփոխվող հոդվածի վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի հիմնական զեկուցողն է պատգամավոր Արթուր Դավթյանը։

Խնդրում ենք ներկայացված օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ 6 թերթ: