Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 29-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Դատավարական գործողությունների ընթացքը եւ արդյունքներն արտացոլվում են արձանագրությունում (բացառության սույն օրենսգրքի 209-րդ հոդվածի 3.1-րդ մասով նախատեսված դեպքերի), որը կազմվել է դատավարական գործողության ընթացքում կամ դրա ավարտից անմիջապես հետո:»:
2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Դատավարական գործողությունները արձանագրություններում նկարագրվում են այն հաջորդականությամբ, որով իրականում տեղի են ունեցել: Արձանագրությունում նշվում են դրանց կատարման ընթացքում ձեռք բերված եւ գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները (բացառության սույն օրենսգրքի 209-րդ հոդվածի 3.1-րդ մասով նախատեսված դեպքերի), շարադրվում են դատավարական գործողության մասնակիցների հայտարարությունները:»:
Հոդված 2. Օրենսգրքի 209-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի չորրորդ նախադասության մեջ «արձանագրությունում:» բառից հետո լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ. «Այս կարգը չի կիրառվում սույն հոդվածի 3.1-րդ մասով նախատեսված դեպքերում:»:
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-րդ մասով՝
«3.1. Հարցաքննության ընթացքի ձայնագրման եւ (կամ) տեսագրման դեպքում, եթե քննչական գործողության մասնակիցները եւ քրեական հետապնդման մարմինները չեն առարկում, ապա ցուցմունքները, այդ թվում՝ հարցերը եւ պատասխանները հարցաքննության արձանագրության մեջ չեն արտացոլվում: Այս դեպքում առարկությունների բացակայության մասին նշում է կատարվում արձանագրությունում, ձայնագրությունը եւ (կամ) տեսագրությունն ամրագրվում են երկու նյութական կրիչի վրա, որոնք կցվում են հարցաքննության արձանագրությանը: Նյութական կրիչներից մեկը կնքվում է եւ կարող է բացվել դատարանում՝ սույն օրենսգրքի 337-րդ եւ 342-րդ հոդվածներով նախատեսված դեպքում, իսկ մյուս կրիչը կարող է օգտագործվել քննիչի կամ դատախազի կողմից՝ իրենց դատավարական լիազորություններն իրականացնելու նպատակով: Հարցաքննության ընթացքի ձայնագրության եւ (կամ) տեսագրության նյութական կրիչի կրկնօրինակը դատավարության մասնակիցներին օրենքով սահմանված կարգով տրամադրվում է մեղադրական եզրակացություն կազմելուց առաջ՝ գործի նյութերին ծանոթացնելու ընթացքում:»:
3) 5-րդ մասում լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ՝ «Սույն հոդվածի 3.1-րդ մասում նախատեսված դեպքերում հարցաքննության ավարտից հետո քննիչը վերարտադրում է ցուցմունքի ձայնագրությունը եւ (կամ) տեսագրությունը, ինչի մասին նշվում է հարցաքննության արձանագրությունում: Ձայնագրության եւ (կամ) տեսագրության վերաբերյալ հարցաքննվող անձի հայտարարությունները քննիչը կամ հարցաքննվող անձը նշում է հարցաքննության արձանագրության մեջ:»:
Հոդված 3. Օրենսգրքի 337-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Չի թույլատրվում ցուցմունքների ձայնագրառման վերարտադրությունն առանց նախապես հրապարակելու մեղադրյալի, ամբաստանյալի այն ցուցմունքները, որոնք պարունակվում են համապատասխան հարցաքննության արձանագրությունում կամ դատական նիստի արձանագրությունում: Սույն օրենսգրքի 209-րդ հոդվածի 3.1-րդ մասում նախատեսված դեպքերում դատարանը բացում է հարցաքննության ձայնագրության եւ (կամ) տեսագրության կնքված նյութական կրիչը եւ վերարտադրում է ցուցմունքի ձայնագրությունը եւ (կամ) տեսագրությունը:»:
Հոդված 4. Օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Վկայի ցուցմունքների ձայնագրառման վերարտադրումը հնարավոր է միայն նրա հարցաքննության արձանագրությունը կամ դատական նիստի արձանագրության այն մասը հրապարակելուց հետո, որտեղ ամրագրված են վկայի ցուցմունքները: Սույն օրենսգրքի 209-րդ հոդվածի 3.1-րդ մասում նախատեսված դեպքերում դատարանը բացում է հարցաքննության ձայնագրության եւ (կամ) տեսագրության կնքված նյութական կրիչը եւ վերարտադրում է ցուցմունքի ձայնագրությունը եւ (կամ) տեսագրությունը:»:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հիմնավորում
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱՀԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Միրզոյան,
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) եւ
Խնդրում եմ
Ներկայացված Նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կից ներկայացվում են՝
Նախագիծը (հիմնական զեկուցող՝ Նիկոլայ Բաղդասարյան),
Նախագծի ընդունման հիմնավորումը,
Փոփոխվող օրենքի հոդվածների մասին տեղեկանքը:
Հարգանքներով՝ |
Նիկոլայ Բաղդասարյան Նազելի Բաղդասարյան |
14.11.2019թ.
ք. Երեւան