Հոդված 1. Թույլատրել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերու՟թյու՟նում կառուցել աշխատած միջուկային վառելիքի՝ մինչեւ 50 տարի պահման ժամկետով, չոր եղանակով պահպանման պահեստարան:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ում աշխատած միջուկային վառելիքի պահեստարան կառուցելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման հիմնավորման վերաբերյալ
Համաձայն «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին»ՀՀ օրենքի7-րդ հոդվածի «ժդ» ենթակետի, անվտանգության տեսակետից կարեւոր նշանակության օբյեկտները կառուցվում եւ շահագործումից հանվում են օրենքով՝ կառավարության ներկայացմամբ: Նույն օրենքի 1-ինհոդվածի «ժթ» ենթակետի համաձայն միջուկային վառելիքի պահման պահեստարանը հանդիսանում է անվտանգության տեսակետից կարեւոր նշանակության օբյեկտ:
Միաժամանակ հայտնում ենք, որ Հայկական ԱԷԿ-ում 2000թ. շահագործման է հանձնվել աշխատած միջուկային վառելիքի չոր եղանակով պահման պահեստարան՝ 616 հատ հավաքվածքների համար: Պահեստարանը նախագծվել է, նրա անվտանգության հաշվետվու՟թյունը կազմվել է, կառուցվել է եւ շահագործման է հանձնվել ֆրանսիական «Ֆրամատոմ» ֆիրմայի կողմից՝ ամերիկ՟յան «NUHOMS» ֆիրմայի լիցենզիայով: Պահեստարանի ստեղծման համար անհրա՟ժեշտ ծախսերը կատարվել են ֆրանսիական կառավարության կողմից հատկացրած միջոցների հաշվին եւ այն կազմել է մոտ 6մլն. ԱՄՆ դոլար:
Նոր կառուցվող պահեստարանի տարողությունըհաշվարկված է ելնելով այն պայմանից, որ Հայկական ԱԷԿ-ը կշահագործվիմինչեւ 2016թ-ի վերջը, եւ տարեկան կկատարվի մոտ 90 հատ ջերմանջատիչ հավաքվածքների փոխարինում: Այսպիսով 2016թ-ի վերջին Հայկական ԱԷԿ-ում կառաջանա 1872 հատ ջերմանջատիչ հավաքվածքներ: Սակայն, եթե ելնենք պահեստարանի նախագծի տիպայ՟նությունից եւ այնշահագործման հանձնելու ժամկետներից՝ հնարավոր է պահեստարանը կառուցել հերթով, երեք առանձին կառույցների տեսքով: Պահեստարանի առաջին երկու կառույցները նախատեսված կլինեն 12 կանիստրների համար, իսկ երրորդը՝ 10 կանիստրների համար: Այսպիսով պահեստարանների համալիրը կլինի նախատեսված 12x56x2+10x56x1=1904 հատ ջերմանջատիչ հավաքվածքի համար, որտեղ 56-ը մեկ կանիստրում ջերմանջատիչ հավաքվածքների թիվն է: Պահեստարանների համալիրը նախատեսվում է շահագործման հանձնել հետեւյալ հերթակա՟նությամբ՝ առաջինհերթը 2007թ., երկրորդ հերթը 2012թ., երրորդ հերթը 2018թ.:
Ելնելով պահեստարանի կառուցման տնտեսական ցուցանիշներից /հրապարակի ըն՟տրու՟թյուն, նախագծում, անվտանգության հաշվետվության կազմում եւ կառուցում/ չի բացառվում, որ պահեստարանը ստեղծվի մեկ կառույցի տեսքով՝ 1904 հատ ջերմանջատիչ հավաքվածքների համար: Այնուհետեւ նշված ժամկետներում ձեռք բերվեն համապատասխան քանակի կանիստրներ: