Հոդված 1.
Թույլատրել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունում կառուցել աշխատած միջուկային վառելիքի չոր եղանակով պահպանման պահեստարան` մինչեւ 50 տարի պահման ժամկետով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: