Հոդված 1. «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի (20 մայիսի 2005 թվականի ՀՕ-106-Ն) 8-րդ հոդվածի 1-ին մասում «եւ հիմնային» բառերը փոխարինել«, հիմնային եւ վերարտադրված» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
««Սերմերի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծիընդունմանանհրաժեշտության
Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները կազմում են շուրջ 325 հազար հեկտար եւ օգտագործվում են 25-30 անվանում սերմացուներ: Վերջին տարիներին տարեկան միջին հաշվով օգտագործվում է 50-55 հազար տոննա հացահատիկային, 250 տոննա բանջարաբոստանային, 3.5 հազար տոննա` կերային եւ այլ մշակաբույսերի սերմացուներ, 120-125 հազար տոննա՝ կարտոֆիլի տնկանյութ:
Հանրապետությունում պարենային անվտանգության ապահովման տեսակետից ներկայումս կարեւորվում է բուսաբուծական արտադրանքի ծավալների աճը եւ դրա արդյունքում պահանջարկի բավարարման մակարդակի բարձրացումը: Մասնավորապես՝ խնդիր է դրվում հանրապետությունում առաջիկա տարիներին հացահատիկի արտադրությունը հասցնել մինչեւ 500հազ., կարտոֆիլինը՝ 570 հազ., բանջարեղենինը` 800 հազար տոննայի:
Նշված խնդրի իրականացման գործում խիստ կարեւորվում է որակյալ սերմացուների օգտագործումը:
«Սերմերի մասին» ՀՀ գործող օրենքով հավաստագրվում են միայն նախահիմնային եւ հիմնային սերմերը, որոնց քանակությունը կազմում է օգտագործվող սերմերի ընդհանուր քանակի 5-10 տոկոսը: Ցանքի համար հիմնականում օգտագործվում են առաջին եւ մասամբ նաեւ երկրորդ վերարտադրության սերմացուներ, որոնք դուրս են մնացել հավաստագրման գործընթացից:
Օրենքում առաջարկվող փոփոխության ընդունման դեպքում էապես կկարգավորվի սերմարտադրողների եւ սերմերի առք ու վաճառքով զբաղվող տնտեսավարող սուբյեկտների հարաբերությունները՝ մասնավորապես արտադրվող եւ իրացվող սերմերի որակի համար պատասխանատվության մասով: