Հոդված 1. Օրենքի 13-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «առնվազն 50» բառերը փոխարինել «առնվազն 25» բառերով,
2) 5-րդ մասում «երեք» բառը փոխարինել «տասն» բառով,
3) 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Եթե տասնօրյա ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում չի կայացնում, նախաձեռնող խումբը համարվում է գրանցված:»:
4) 15-րդ մասը լրացնել նոր 5-րդ կետով.
« 5) Օրենքով չարգելված այլ վայրերում:»:
5) 16-րդ մասում հանել «՝ համապատասխան հանրային ծառայողի պարտադիր մասնակցությամբ» բառերը:
6) 19-րդ մասում «45 օրվա»եւ «90 օրվա» բառերը փոխարինել համապատասխանաբար՝ «90 օրվա»եւ «180 օրվա» բառերով:
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Թերությունների հայտնաբերման դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անհապաղ տեղեկացնում է քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցչին եւ տրամադրում 10 աշխատանքային օր՝ հայտնաբերված թերությունները վերացնելու համար:»: