Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-568-27.04.2005-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրա՟պե՟տութ՟յան օրենքի (24 մարտի2000 թվա՟՟՟՟՟՟՟՟՟՟կանի, թիվ ՀՕ-40) 3-րդ հոդվածի1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Վճարողները, տնտեսական գործունեության արդյունքներից անկախ, հաստատա՟գրված վճարը հաշվարկում եւ վճարում են հետեւյալ չափերով`

Ապրանքի ծածկագիրն ըստ արտաքին տնտեսական գործունեության

ապրանքային անվանացանկի

Ապրանքի անվանումը

Հաստատագրված վճարի չափը (դրամ 1000 հատի համար)

Ներմուծվող արտադրանքի համար

Ներքին արտադրության ապրանքի համար

2402 10 000 11

սիգարներ՝ ծխախոտ պարունակող

1500000

1100000

2402 90 000 11

սիգարներ այլ

2402 10 000 12

սիգարելաներ՝ ծխախոտ պարունակող

15000

11000

2402 90 000 12

սիգարելաներ՝ այլ

2402 20 900 11

սիգարետներ՝ ծխախոտ պարունակող, ֆիլտրով

5500

4000

2402 20 100 11

սիգարետներ՝ մեխակ պարունակող, ֆիլտրով

2402 90 000 13

սիգարետներ՝ այլ, ֆիլտրով

2402 20 900 12

սիգարետներ՝ ծխախոտ պարունակող, առանց ֆիլտրի

3000

1750

2402 20 100 12

սիգարետներ՝ մեխակ պարունակող, առանց ֆիլտրի

2402 90 000 14

սիգարետներ՝ այլ, առանց ֆիլտրի

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջոր՟՟դող տասներորդ օրվանից: