Հոդված 1. «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 մարտի 2000 թվականի, ՀՕ-40) 3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«1. Վճարողները, տնտեսական գործունեության արդյունքներից անկախ, հաստատագրված վճարը հաշվարկում եւ վճարում են հետեւյալ չափերով`
2402 10 000 11 | սիգարներ՝ ծխախոտ պարունակող | 1500000
|
1100000
|
2402 90 000 11 | սիգարներ այլ | ||
2402 10 000 12 | սիգարելաներ՝ ծխախոտ պարունակող | 15000
|
11000
|
2402 90 000 12 | սիգարելաներ՝ այլ | ||
2402 20 900 11 | սիգարետներ՝ ծխախոտ պարունակող, ֆիլտրով | 5500
|
4000
|
2402 20 100 11 | սիգարետներ՝ մեխակ պարունակող, ֆիլտրով | ||
2402 90 000 13 | սիգարետներ՝ այլ, ֆիլտրով | ||
2402 20 900 12 | սիգարետներ՝ ծխախոտ պարունակող, առանց ֆիլտրի | 3000
|
1750
|
2402 20 100 12 | սիգարետներ՝ մեխակ պարունակող, առանց ֆիլտրի | ||
2402 90 000 14 | սիգարետներ՝ այլ, առանց ֆիլտրի |
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: