Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ է.
Ղեկավարվելով Սահմանադրության 108-րդ հոդվածի 2-րդ մասով, «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության ցամաքային ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացը եւ 2016-2019 թվականների ոլորտը սպասարկող, համակարգող եւ վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանել տասնհինգ: