Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-569-27.04.2005-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բենզինի եւ դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հան՟րա՟պե՟տութ՟յան օրենքի (25 դեկտեմբերի 2003 թվա՟՟՟՟՟՟՟՟՟՟կանի, թիվ ՀՕ-67) 4-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասի «224 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ» բառերը փոխարինել «112000 դրամ» բառերով, իսկ «65 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ» բառերը`«32500 դրամ» բառերով,

բ) 2-րդ մասի «5 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ բառերը» փոխարինել «2500 դրամ» բառերով, իսկ «3 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ» բառերը` «1500 դրամ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասի առաջին պարբերությունից հանել «եւ (կամ) արտարժույթով» բառերը եւ ուժը կորցրած ճանաչել երկրորդ պարբերությունը.

բ) ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասի երկրորդ պարբերությունը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հա՟ջոր՟՟դող տասներորդ օրվանից: