Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 206-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ, նոր՝ 17-րդ մասով.
«Հոդված 206.17 . Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Պատգամավորի հարցմանը չպատասխանելը կամ պահանջվող նյութերը չտրամադրելը.
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Պատգամավորի հարցմանը սահմանված ժամկետներում չպատասխանելը կամ սահմանված ժամկետներում պահանջվող նյութերը չտրամադրելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Մարդու իրավունքների պաշտպանի հարցմանը սահմանված ժամկետներում չպատասխանելը կամ սահմանված ժամկետներում պահանջվող նյութերը չտրամադրելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:
Առաջարկվում է Օրենսգրքի 206-րդ հոդվածը լրացնել 17-րդ մասով հետեւյալ վերնագրով եւ բովանդակությամբ.
«Հոդված 206.17 . Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Պատգամավորի հարցմանը չպատասխանելը կամ պահանջվող նյութերը չտրամադրելը.
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Պատգամավորի հարցմանը սահմանված ժամկետներում չպատասխանելը կամ սահմանված ժամկետներում պահանջվող նյութերը չտրամադրելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: »:
Լրացումը նպատակահարմար ենք համարում հետեւյալ պատճառաբանությամբ.
Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական կառավարման երկիր է : Մարդու իրավունքների պաշտպանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի ՝ ՀՀ Ազգային Ժողովի կողմից :
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Օրենսգրքի 206.8-րդ հոդվածը նախատեսում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ Մարդու իրավունքների պաշտպանի հարցմանը սահմանված ժամկետներում չպատասխանելու կամ սահմանված ժամկետներում պահանջվող նյութերը չտրամադրելու համար: Սակայն Օրենսգիրքը չի նախատեսում ոչ մի տուգանք կամ պատիժ ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի հարցումն անտեսելու եւ / կամ հարցմանը սահմանված ժամկետներում չպատասխանելու կամ սահմանված ժամկետներում պահանջվող նյութերը չտրամադրելու համար, ինչը տվյալ կոնտեքստում անտրամաբանական է եւ խտրականություն է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորների հանդեպ:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Օրենքի 206-րդ հոդվածը լրացնել նոր ՝ 17-րդ մասով եւ շարադրել հետեւյալ վերնագրով եւ բովանդակությամբ՝
«Հոդված 206.17 . Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Պատգամավորի հարցմանը չպատասխանելը կամ պահանջվող նյութերը չտրամադրելը.
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Պատգամավորի հարցմանը սահմանված ժամկետներում չպատասխանելը կամ սահմանված ժամկետներում պահանջվող նյութերը չտրամադրելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգարժա՜ն պարոն Միրզոյան,
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։
Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.
1. Օրենքի նախագիծը
2. Օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը
3. Գործող օրենքի փոփոխվող հոդվածի վերաբերյալ տեղեկանքը:
Նախագծի հիմնական զեկուցողն է պատգամավոր Արփինե Դավոյանը։
Խնդրում ենք ներկայացված օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Առդիր՝ 4 թերթ:
Հարգանքով՝
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ՝ | ԱՐՓԻՆԵ ԴԱՎՈՅԱՆ |