Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 8.1-ին կետով.
«8.1) համայնքի ղեկավարի ներկայացմամբ ընդունում է տեղական հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման ծախսերի ֆինանսավորման մասին որոշում.»:
Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածի 14-ին մասը լրացնել նոր 12.2-րդ կետով.
«12.2) ավագանու հաստատմանն է ներկայացնում տեղական հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման ծախսերի ֆինանսավորման մասին որոշման նախագիծ.»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: