Armenian ARMSCII Armenian
Պ-2933-24.09.2019-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք)  18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին կետով.

«8.1) համայնքի ղեկավարի ներկայացմամբ ընդունում է  տեղական հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման ծախսերի ֆինանսավորման մասին որոշում.»:

Հոդված 2.  Օրենքի 35-րդ հոդվածի 14-րդ մասը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 12.2-րդ կետով.

«12.2) ավագանու հաստատմանն է  ներկայացնում տեղական  հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման ծախսերի ֆինանսավորման մասին որոշման նախագիծ.»:

Հոդված 3. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «քաղաքաշինական, բնապահպանական, կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վարչատարածքային բաժանման ծրագրվող փոփոխությունների վերաբերյալ» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: