Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետը «- վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ճանապարհային ոստիկանության կողմից ընդունվածների» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: