Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1956-19.06.2019-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 79-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «վերադասության» բառը փոխարինել «վարչական» բառով:

Հոդված 2. Օրենսգրքի 83-րդ հոդվածում`

1) 1-ին մասում`

ա. 3-րդ կետի վերջում վերջակետը փոխարինել միջակետով,

բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետ.

«4) այն դեպքերի, երբ վիճարկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու կամ այդ իրավունքից զրկելու ձեւով վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտ:»,

2) 2-րդ մասում «եւ 3-րդ» բառերը փոխարինել «, 3-րդ եւ 4-րդ» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ