Հոդված 1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 79-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «վերադասության» բառը փոխարինել «վարչական» բառով:
Հոդված 2. Օրենսգրքի 83-րդ հոդվածում`
1) 1-ին մասի՝
ա. 3-րդ կետի վերջում վերջակետը փոխարինել միջակետով,
բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով.
«4) այն դեպքերի, երբ վիճարկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու կամ այդ իրավունքից զրկելու ձեւով վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտ:».
2) 2-րդ մասի «եւ 3-րդ» բառերը փոխարինել «, 3-րդ եւ 4-րդ» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: