Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-278-12.09.2019,02.12.2019-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի թիվ ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 5-րդ մասը.

1) 8-րդ կետի «ձեւաթղթերը» բառից հետո լրացնել «եւ տրամադրված թույլտվությունների քանակի եւ տեսակի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն» բառերը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15-րդ, 16-րդ, 17-րդ եւ 18-րդ կետեր.

«15) համայնքում առկա համայնքային կառույցների (կրթական, մշակութային եւ այլն) վերաբերյալ ընդհանուր տեղեկատվությունը (բյուջե, գործունեության տեսակ, հասցե, կոնտակտային տվյալներ) եւ/կամ դրանց համացանցային պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում),

16) համայնքապետարանի եւ դրա ենթակայությամբ գործող կառույցների կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկությունները,

17) համայնքում պետական եւ համայնքային միջոցներով իրականացվող շինարարությունների հետ կապված տեղեկատվությունը:

18) համայնքային սեփականություն հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկատվությունը»:

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. 20000 կամ ավել բնակիչ ունեցող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մշակված նորմատիվ իրավական ակտերի նախագծերն հրապարակվում են համայնքի համացանցային պաշտոնական կայքում, որը պետք է ապահովված լինի իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի հետ փոխգործելիությամբ:»:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ավագանու հերթական նիստից առնվազն յոթ օր առաջ համայնքի ղեկավարը հրապարակում է ավագանու նիստի օրակարգի նախագիծը՝ նշելով նիստի անցկացման վայրը եւ ժամանակը: Հրապարակումն իրականացվում է համայնքներում՝ համայնքի ավագանու նստավայրում ղրանք փակցնելու միջոցով, ինչպես նաեւ հմայնքի կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերում»:

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 9-րդ մասի «10000» թիվը փոխարինել «3000» թվով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետոով նախատեսված դրույթը 2022 թվականի հունվարի 1-ից սկսում է տարածվել բոլոր համայնքների վրա՝ անկախ դրանց բնակչության թվից:
 

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ