Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 158-րդ հոդվածի վերնագիրը «կատարողի,» բառից հետո լրացնել «շրջիկ առեւտրի կետերում վաճառքի կազմակերպչի կամ ծառայություն մատուցողի կամ շրջածախ առեւտրի միջոցով վաճառքի կազմակերպչի,» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 158-րդ հոդվածի տասներեքերորդ պարբերությունը «կրպակներում» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ շրջիկ առեւտրի կետերում եւ շրջածախ առեւտրի միջոցով» բառերով, իսկ տասնչորսերորդ պարբերությունը «վայրերում» բառից հետո` «, ինչպես նաեւ շրջիկ առեւտրի կետերում եւ շրջածախ առեւտրի միջոցով» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 169.16-րդ հոդվածը «առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:» պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Երեւան համայնքի վարչական տարածքում առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ շրջիկ առեւտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեություն իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
Երեւան համայնքի վարչական տարածքում ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցից եւ (կամ) դրանց կցորդներից, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ցանկացած ապրանքի վաճառք իրականացնելը կամ ծառայություն մատուցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
Երեւան համայնքի վարչական տարածքում առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ շրջածախ առեւտուր իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: