Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի(այսուհետ՝ Օրենք) 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2) օրենքով նախատեսված դեպքերում տալիս է ոգելից խմիչքների կամ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում` ոգելից եւ ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտի արտադրատեսակների իրացման թույլտվություն.»:
Հոդված 2. Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասը 2-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
3) աջակցում է առողջ ապրելակերպի, ֆիզիկական ակտիվության քարոզչության եւ ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման եւ երկրորդային ծխով պայմանավորված վնասի վերաբերյալ իրականացվող իրազեկման աշխատանքներին:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: