Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 1-ից:
2. Մինչեւ 15 000 բնակչություն ունեցող համայնքների ղեկավարները եւ նրանց տեղակալները 2020 թվականի հուլիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում 2020 թվականի մայիսի 1-ի դրությամբ առկա գույքի, եկամուտների եւ շահերի հայտարարագիր, որն Օրենքի իմաստով համարվում է պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագիր:
3. Եթե մինչեւ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հայտարարագիրը ներկայացնելը հայտարարատու պաշտոնատար անձի լիազորությունները դադարում (դադարեցվում) են, ապա իր լիազորությունների դադարման (դադարեցման) օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում, սակայն ոչ շուտ, քան սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հայտարարագիրը ներկայացնելը, հայտարարատու պաշտոնատար անձն Օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիր: