Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-29265-23.09.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պրոբացիայի մասին» 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-48-Ն օրենքի 55-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

« Պրոբացիայի ծառայության ղեկավարը եւ տեղակալները»

2) լրացնել նոր 1.1-ին եւ 1.2-րդ մասերով՝

«1.1. Պրոբացիայի ծառայության ղեկավար կարող է նշանակվել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն եւ հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ ունի բարձրագույն կրթություն եւ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

1.2. Պրոբացիայի ծառայության ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն եւ հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ ունի բարձրագույն կրթություն եւ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: