Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-29256-23.09.2019,03.12.2019-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սոցիալական աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-231-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «լիազորած պետական կառավարման մարմնի եւ գործադիր իշխանության տարածքային կառավարման մարմնի «ստորաբաժանումներ» բառերը փոխարինել «լիազորած պետական մարմնի եւ տարածքային կառավարման պետական մարմնի տարածքային ստորաբաժանումներ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի վերնագրի «պետական կառավարման մարմնի» բառերը փոխարինել «պետական մարմնի» բառերով, իսկ 1-ին մասի «պետական կառավարման մարմինը» բառերը՝ «պետական մարմինը» բառերով:

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 11-րդ, 13-րդ կետերի, 25-րդ հոդվածի 6-9-րդ, 11-րդ մասերի, 26-րդ հոդվածի 2-րդ մասի, 30-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերի, 31-րդ հոդվածի 1-ին մասի, 35-րդ հոդվածի 2-րդ մասի, 36.1-ին հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի, 36.2-րդ հոդվածի 1-ին մասի, 37-րդ հոդվածի 2-րդ մասի, 40-րդ հոդվածի վերնագրի, 1-ին, 2-րդ եւ 9-րդ մասերի, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի եւ 46-րդ հոդվածի 6-րդ մասի

«պետական մարմնի աշխատակազմում» բառերը փոխարինել «պետական մարմնում» բառերով:

Հոդված 4. Օրենքի 36.2-րդ հոդվածի 3-րդ մասի «պետական կառավարման մարմնի» բառերը փոխարինել «պետական մարմնի» բառերով:

Հոդված 5. Օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մասի «Պետական կառավարման» բառերը փոխարինել «Պետական մարմինները» բառերով:

Հոդված 6. Օրենքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի «Պետական կառավարման» բառերը փոխարինել «Պետական մարմինները» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: