Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 5-րդ կետում «հատուկ քննչական ծառայությունում առնվազն 10 տարի ծառայած ծառայողը» բառերը փոխարինել «հատուկ քննչական ծառայությունում առնվազն 10 տարի ինքնավար պաշտոն զբաղեցրած անձը».
2) 1-ին մասի 5.1-ին կետում «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում առնվազն 10 տարի ծառայած ծառայողը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում առնվազն 10 տարի ինքնավար պաշտոն զբաղեցրած անձը»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում «հատուկ քննչական ծառայության ծառայողի, քննչական կոմիտեի ծառայողի» բառերը փոխարինել «հատուկ քննչական ծառայությունում, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձի» բառերով:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի 2-րդ կետի 1-ին պարբերությունում «հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնից ազատված անձին» բառերը փոխարինել «հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոնից ազատված անձին» բառերով.
2) 3-րդ մասի 2-րդ կետում «հատուկ քննչական ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնելու» բառերով.
3) 3-րդ մասի 4-րդ կետի 2-րդ պարբերությունում «հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնում» բառերից հետո լրացնել «(հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոնում)» բառերը.
4) 4-րդ մասում «հատուկ քննչական ծառայության ծառայողին» բառերը փոխարինել «հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնողին (հատուկ քննչական ծառայության ծառայողին)» բառերով, իսկ «Պետական պաշտոններ» բառերից հետո լրացնել «եւ պետական ծառայության պաշտոններ» բառերը.
5) 5-րդ մասի 1-ին պարբերությունում «հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձին» բառերը փոխարինել «հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձին» բառերով.
6) 5-րդ մասի 2-րդ պարբերությունում «քննչական կոմիտեի ծառայողի, հատուկ քննչական ծառայության ծառայողի կամ դատավորի պաշտոնում» բառերը փոխարինել «դատավորի պաշտոնում կամ ինքնավար պաշտոնի է նշանակվել քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում» բառերով:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: