Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 84-րդ հոդվածի 8-րդ մասում «քննչական կոմիտեի ծառայողի, հատուկ քննչական ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 311.1-ին հոդվածի՝
1) վերնագիրը եւ 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 3111 . Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը
1. Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը, այսինքն՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը՝ վարձատրություն տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից իր լիազորությունների շրջանակներում որեւէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական կամ ծառայողական դիրքն օգտագործելով՝ այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»:
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը՝ վարձատրություն տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»:
3) 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«5. Սույն գլխի իմաստով հանրային ծառայողներ են համարվում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող կամ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով պետական կամ համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող անձինք:»:
Հոդված 3. Օրենսգրքի 311.2-րդ հոդվածի 1-ին մասում «անձ չհանդիսացող» բառերից հետո լրացնել «հանրային պաշտոն զբաղեցնող անձի, » բառերը:
Հոդված 4. Օրենսգրքի 312.1-ին հոդվածի վերնագիրը եւ 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 3121 . Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձին, հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը
1. Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձին, հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը, այսինքն՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձին, հանրային ծառայողին անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը՝ իր կամ իր ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձ չհանդիսացողի կողմից իր լիազորությունների շրջանակում որեւէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից իր պաշտոնեական, ծառայողական դիրքն օգտագործելով՝ այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»:
Հոդված 5. Օրենսգրքի 312.2-րդ հոդվածի 1-ին մասում «անձ չհանդիսացող» բառերից հետո լրացնել «հանրային պաշտոն զբաղեցնող անձի, » բառերը:
Հոդված 6. Օրենսգրքի 314.2-րդ հոդվածի վերնագրում «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման» բառերով:
Հոդված 7. Օրենսգրքի 344-րդ հոդվածի վերնագրից եւ 1-ին մասից, ինչպես նաեւ 347-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «դատական ակտերի» բառերը:
Հոդված 8.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ