Armenian ARMSCII Armenian
Կ-29264-23.09.2019,03.12.2019-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի վերջին պարբերությունում «առանձնացված» բառը փոխարինել «կառուցվածքային» բառով:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «առանձնացված (տարածքային)» բառերը փոխարինել «կառուցվածքային» բառով:

Հոդված 3. Օրենքի 22-րդ եւ 23-րդ հոդվածների «տարածքային» բառը փոխարինել «կառուցվածքային» բառով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: