Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածում «Հանձնաժողովի աշխատակազմ» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «Հանձնաժողով» բառով:
Հոդված 2. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 40-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 7-րդ կետի «աշխատակազմի ընդհանուր» բառերը փոխարինել «Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողով պետական մարմնի» բառերով.
2) 1-ին մասի 8-րդ կետից հանել «աշխատակազմի» բառը:
Հոդված 4. Օրենքի 44-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասի «աշխատակազմի ղեկավարը» բառերը փոխարինել «գլխավոր քարտուղարը» բառերով.
2) 11-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են?».
3) 11-րդ մասի չորրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հանձնաժողովում վարվում է Հանձնաժողովի որոշումների գրանցամատյան:»:
Հոդված 5. Օրենքի 45-րդ հոդվածում՝
1) վերնագրի «աշխատակազմը» բառը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումները» բառերով.
2) 1-ին մասի առաջին նախադասության «աշխատակազմի» բառը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումների» բառերով.
3) 2-րդ մասից հանել «աշխատակազմի» բառը:
Հոդված 6. Օրենքի 45.1-ին հոդվածի 19-րդ մասում «Հանձնաժողովի աշխատակազմը» բառերը փոխարինել «Հանձնաժողովը՝ կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով» բառերով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: