Հոդված 1. «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-94 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 4-րդ մասում «հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում «հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով, 25-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառը կառավարող պետական» բառերը փոխարինել «ազգային անվտանգության հարցերով լիազորված պետական կառավարման», իսկ 25-րդ հոդվածի 4-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «ազգային անվտանգության հարցերով լիազորված պետական կառավարման» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: