Հոդված 1. «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-94 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 4-րդ մասում «հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառը կառավարող պետական» բառերը փոխարինել «ազգային անվտանգության հարցերով լիազորված պետական կառավարման» բառերով.
2) 2-րդ եւ 3-րդ մասերի «հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով.
3) 4-րդ մասի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «ազգային անվտանգության հարցերով լիազորված պետական կառավարման» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: