Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-29213-23.09.2019,03.12.2019-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածի 2-րդ մասի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի եւ 3-րդ մասի, ինչպես նաեւ 59-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «հայեցողական» բառից առաջ լրացնել «համայնքային վարչական եւ համայնքային» բառերը:

Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասում «հայեցողական» բառը փոխարինել «համայնքային վարչական» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: