Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-29214-23.09.2019,03.12.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 2-րդ մասում «գործադիր իշխանության հանրապետական» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 65-րդ հոդվածի «գործադիր իշխանության հանրապետական», «գործադիր իշխանության» եւ «հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 102-րդ հոդվածի 3-րդ մասում «հայեցողական» բառը փոխարինել «համայնքային վարչական» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ