Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-29215-23.09.2019,03.12.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատախազության մասին» 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի 3-րդ հոդվածը 1-ին մասը լրացնել նոր 5-րդ կետով.

«5) աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում՝ դատախազներին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով վերապահված գործառույթների իրականացմանն աջակցող ստորաբաժանում:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի՝

1) 3-րդ եւ 4-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Դատախազի օրինական պահանջները ենթակա են պարտադիր կատարման պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային պաշտոններ զբաղեցնող անձնաց, հանրային ծառայողների, կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց կողմից:

4. Հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից դատախազի օրինական պահանջները չկատարելու դեպքում, բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի, պետական քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանցդեպքում՝ գլխավոր դատախազը, իսկ մյուս հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների դեպքում՝ վերադաս դատախազը տվյալ հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմում է կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ տվյալ հանրային ծառայողի անմիջական ղեկավարին: Կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը ողջամիտ ժամկետում ենթակա է պարտադիր քննության հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից: Միջնորդության քննարկման արդյունքների մասին համապատասխան իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը տեղեկացնում է կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմած դատախազին:»:

2) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8. իրականացնում է «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքով սահմանված լիազորություններ.»:

2) ուժը կորցրած ճանչել 9-րդ կետը.

3) 10-րդ կետից հանել «դատախազության աշխատակազմում դատախազական ծառայողների,» բառերը.

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում «եւ դատախազներից» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներից, գլխավոր քարտուղարից եւ գլխավոր քարտուղարի տեղակալից» բառերով:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) առաջարկներ է ներկայացնում դատախազության գլխավոր քարտուղարին իր կողմից նշանակված քաղաքացիական ծառայողներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.»:

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում, 15-րդ հոդվածի 2-րդ մասում, 16-րդ հոդվածի 2-րդ մասում, 20-րդ հոդվածի 2-րդ մասում «եւ դատախազներից», իսկ 18-րդ հոդվածի 3-րդ մասում՝ (այսուհետ՝ զինվորական կենտրոնական դատախազության դատախազներ) բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումից» բառերով:

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում, 17-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում եւ 2-րդ մասի 4-րդ կետում, 19-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում, 21-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում, 77-րդ հոդվածի 6-րդ մասում «աշխատակազմի ղեկավար» բառերը եւ համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «գլխավոր քարտուղար» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 8. Օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի՝

1) 3-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության» բառերը.

2) 3-րդ կետում «հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական» բառով:

Հոդված 9. Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Գլխավոր դատախազը սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները կամ անհամատեղելիության պահանջները չպահպանելու հիմքով տույժ նշանակում է միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ընդունած եզրակացության հիման վրա՝ եզրակացությունն ստանալու պահից եռօրյա ժամկետում:»:

Հոդված 10. Օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «բարձրաստիճան պաշտոնատար անձ համարվող» բառերը, իսկ նույն մասի 1-ին նախադասության մեջ «դատախազին» բառը փոխարինել «դատախազի նկատմամբ» բառերով:

Հոդված 11. Օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով:

Հոդված 12. Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասում «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» բառերը փոխարինել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» բառերով:

Հոդված 13. Օրենքի 13-րդ գլուխը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.



«ԳԼՈՒԽ 13

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 75. Քաղաքացիական ծառայությունը

1. Աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատողները համարվում են քաղաքացիական ծառայողներ:

2. Դատախազության գլխավոր քարտուղարը քաղաքացիական ծառայող է, որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է գլխավոր դատախազը:

Հոդված 76. Քաղաքացիական ծառայությունը կարգավորող իրավական ակտերը

1. Դատախազությունում քաղաքացիական ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»:

Հոդված 14. Օրենքի 77-րդ հոդվածի՝ 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Դատախազության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին: Դատախազության ֆինանսավորումն արտացոլվում է բյուջետային հայտում եւ պետական բյուջեում առանձին տողով` որպես Հայաստանի Հանրապետության դատախազություն:»:

Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ