Հոդված 1. «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-207-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 7-րդ մասի «մարմնին հանձնված գույքը» բառերը փոխարինել «մարմնի համար ձեռք բերված գույքը եւ այն հանձնել պետական այլ մարմնին կամ Կառավարությանը»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը «կառուցվածքում» բառից առաջ լրացնել «մարմնի» բառով:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասից հանել «քաղաքացիական ծառայող համարվող աշխատակազմի ղեկավարը,» բառերը, իսկ «աշխատակազմի քարտուղարը» բառերը փոխարինել «աշխատակազմի գլխավոր քարտուղարը» բառերով:
Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «ստորաբաժանումների» բառից հետո լրացնել «ստեղծման,» բառով.
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Կառուցվածքային փոփոխություն իրականացվում է համապատասխանաբար պետական մարմնի կանոնադրության փոփոխությամբ պայմանավորված գործառույթների փոփոխության, ինչպես նաեւ պետական մարմնի հաստիքների առավելագույն քանակի կրճատման եւ (կամ) կառուցվածքային ստորաբաժանումների թվաքանակի կրճատման դեպքերում:»:
Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «, իսկ տեսչական մարմինների դեպքում` Կառավարության որոշմամբ» բառերը հանել:
Հոդված 6.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: