Armenian ARMSCII Armenian
Կ-2922-23.09.2019,03.12.2019-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-207-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 7-րդ մասի «մարմնին հանձնված գույքը» բառերը փոխարինել «մարմնի համար ձեռք բերված գույքը եւ այն հանձնել պետական այլ մարմնին կամ Կառավարությանը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը «կառուցվածքում» բառից առաջ լրացնել «մարմնի» բառով:

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի «քաղաքացիական ծառայող համարվող աշխատակազմի ղեկավարը,» բառերը հանել, իսկ «աշխատակազմի քարտուղարը» բառերը փոխարինել «աշխատակազմի գլխավոր քարտուղարը» բառերով:

Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «ստորաբաժանումների» բառից հետո լրացնել «ստեղծման,» բառով.

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Կառուցվածքային  փոփոխություն  իրականացվում  է համապատասխանաբար պետական մարմնի կանոնադրության փոփոխությամբ պայմանավորված գործառույթների փոփոխության, ինչպես նաեւ պետական մարմնի հաստիքների առավելագույն քանակի կրճատման եւ (կամ) կառուցվածքային ստորաբաժանումների թվաքանակի կրճատման դեպքերում:»:

Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, իսկ տեսչական մարմինների դեպքում` Կառավարության որոշմամբ» բառերը:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: