Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-29219-23.09.2019,03.12.2019-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ ՀՕ-18-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7.1-ին հոդվածը լրացնել նոր 2.1-ին մասով:

«2.1. Հանձնաժողովի անդամներն իրենց լիազորություններն իրականացնելիս անկախ են եւ գործում են Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան:»:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 8. Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումները

1. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի, ինչպես նաեւ հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների (այսուհետ՝ կառուցվածքային ստորաբաժանումներ) միջոցով, որոնց ղեկավարումն իրականացնում են կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը կանոնակարգվում է սույն օրենքով եւ հանձնաժողովի որոշումներով:

2. Կառուցվածքային ստորաբաժանումներն ապահովում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով եւ այլ օրենքներով հանձնաժողովին վերապահված լիազորությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացումը:

3. Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթները, աշխատակիցների թիվը եւ կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կազմակերպմանն առնչվող ներքին կանոնակարգային այլ հարցերը կարգավորվում են հանձնաժողովի որոշումներով: Հանձնաժողովի աշխատակիցների թիվը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ:»:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի վերնագրից եւ 3-րդ մասից հանել «աշխատակազմի» բառերը:

Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: