Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-29226-23.09.2019,03.12.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մարդու վերարտադրողական առողջության եվ վերարտադրողական իրավունքների մասին» 2002 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-474-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 3-րդ մասում «ոլորտների գործադիր» բառերը փոխարինել «հարցերով լիազորված պետական կառավարման» բառերով:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասում եւ 17-րդ հոդվածի 2-րդ մասում «ոլորտի հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «հարցերով լիազորված պետական կառավարման» բառերով:

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտի գործադիր» բառերը փոխարինել «առողջապահության հարցերով լիազորված պետական կառավարման» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ