Հոդված 1. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-1-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Սույն սահմանադրական օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի (այսուհետ` Պաշտպան) լիազորությունները, գործունեության կարգը եւ երաշխիքները, Պաշտպանի ընտրության եւ լիազորությունների դադարեցման կարգը, Պաշտպանի աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձանց իրավական կարգավիճակի եւ քաղաքացիական ծառայության առանձնահատկությունները:»:
Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Աշխատակազմի մասնագիտական վերապատրաստումներն եւ մարդու իրավունքների վերաբերյալ կրթական ծրագրերը իրականացնում է Պաշտպանը` իր աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման կամ այլ հաստատության միջոցով: Պաշտպանը կարող է իրականացնել նաեւ շահառու մարմինների եւ կազմակերպությունների` մարդու իրավունքներին եւ ազատություններին առնչվող հարցերով վերապատրաստումներ:»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ գլխի «ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերը փոխարինել «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերով:
Հոդված 4. Օրենքի 34-րդ հոդվածի`
1) Վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 34. Պաշտպանի աշխատակազմում քաղաքացիական ծառայությունը ».
2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1.Պաշտպանի աշխատակազմում ծառայությունը քաղաքացիական ծառայություն է, որը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, եթե սույն օրենքով առանձնահատկություններ նախատեսված չեն:».
3) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
4) 3-րդ մասից հետո լրացնել 4-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.
«4. Պաշտպանի աշխատակազմում քաղաքացիական ծառայություն չի համարվում Պաշտպանի ներգրաված փորձագետների, մասնագետների եւ տեխնիկական սպասարկման եւ պայմանագրային հիմունքներով առանձին այլ խնդիրներ ու գործառույթներ իրականացնող անձանց գործունեությունը:»:
Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 36-րդ հոդվածի`
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Պաշտպանը ձեւավորում է իր աշխատակազմը` հաստատելով աշխատակազմի կառուցվածքը:».
2) 2-րդ մասում «, ինչպես նաեւ քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը» բառերը հանել:
Հոդված 7. Օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Գլխավոր քարտուղարն իր իրավասության սահմաններում կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ:»:
Հոդված 8. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4) հաստատում եւ փոփոխում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը, ինչպես նաեւ օրենքով սահմանված դեպքերում այլ պաշտոնատար անձանց պաշտոնների անձնագրերը.».
2) 5-րդ եւ 8-րդ կետերի «հայեցողական» բառը փոխարինել «այլ» բառով.
3) 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6) սահմանում է վերապատրաստման, գործունեության գնահատման կարգը, չափանիշները եւ բնութագրի ձեւը, Պաշտպանի աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնները, ներքին կարգապահական կանոնները եւ գործավարության (փաստաթղթաշրջանառության) կարգը.».
4) 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի հիման վրա սահմանում է Պաշտպանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի կարգը».
5) 8-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին կետ.
«8.1) սահմանում է էթիկայի հանձնաժողովի կազմը, գործունեության կարգը եւ լիազորությունների շրջանակը.»:
Հոդված 9. Օրենքի 40-րդ հոդվածում «պաշտոններ» բառից հետո լրացնել «եւ պետական ծառայության պաշտոններ» բառերով:
Հոդված 10. Օրենքի ամբողջ տեքստում «պետական ծառայողներ» բառերը համապատասխան հոլովաձեւերով համապատասխանաբար փոխարինել «քաղաքացիական ծառայողներ» բառերով:
Հոդված 11.
Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: