Armenian ARMSCII Armenian
Կ-2926-23.09.2019,03.12.2019-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում`

1) 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության` որպես պետական ծառայության առանձին տեսակի առանձնահատկությունները:

2. Հարկային ծառայողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով, կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» եւ «Հանրային ծառայության մասին»  օրենքներով:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավական ակտերով այդ հարաբերությունները կարգավորված չլինելու դեպքում դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 2. Սույն օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է հարկային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված հարկային ծառայության պաշտոնների վրա:»:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածը «սույն օրենքից» բառերից հետո լրացնել «Հանրային ծառայության մասին» օրենքից, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքից» բառերով:

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածում`

1) «հարկային ծառայող» պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«հարկային ծառայող` Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որը սույն օրենքով սահմանված կարգով զբաղեցնում է հարկային ծառայության պաշտոն եւ իրականացնում այդ պաշտոնին վերապահված մասնագիտական գործունեություն կամ գրանցված է հարկային ծառայության կադրերի ռեզերվում եւ վարձատրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.».

2) «հարկային ծառայության պաշտոնի նկարագիր» պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«հարկային ծառայության պաշտոնի անձնագիր (աշխատատեղի նկարագիր)` հարկային ծառայության իրավասությունը սահմանող իրավական ակտերից եւ խնդիրներից բխող հարկային ծառայողի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու հաշվետվողականությունը նկարագրող եւ այդ գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ու կոմպետենցիաներ նախատեսող, կառավարման համակարգում տեղակայվածությունը նախատեսող եւ սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ».

3) «Ռոտացիա», «հարկային ծառայողի ատեստավորում», «հարկային ծառայողի վարքագծի կանոններ» պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.

4) «հարկային ծառայողի նյութական պատասխանատվություն» պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«հարկային մարմնի հանրային ծառայողի նյութական պատասխանատվություն` սույն օրենքով, հարկային ծառայության ընթացակարգերով եւ հարկային մարմնի կողմից հանրային ծառայողի համար սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի որոշման հիման վրա հարկային մարմնի ղեկավարի կողմից կիրառվող պատասխանատվության տեսակ.».

5) «ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողով» պարբերությունից «սույն» բառը հանել.

6) «հարկային ծառայության կադրերի ռեզերվ» պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«հարկային ծառայության կադրերի ռեզերվ` ռեեստր, որտեղ գրանցվում են սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատված հարկային ծառայողները.».

7) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Քաղաքացիական ծառայության մասին»  օրենքով սահմանված հասկացությունները սույն օրենքում կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված իմաստով ու նշանակությամբ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:»:

Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածում`

1) «, սույն օրենքի 8-րդ հոդվածում նշված մարմնում» բառերը հանել.

2) «իրականացմանը» բառից հետո լրացնել «եւ չի իրականացվում այլ հանրային ծառայողների կողմից» բառերով:

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածում`

1) 3.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

 2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ  7-րդ մասով.

«7. Հարկային ծառայողների տեղափոխման, փոխադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով:»:

Հոդված 8. Օրենքի 8.1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-8-րդ մասերով.

«4. Քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք պաշտոնի նշանակվում եւ պաշտոնից ազատվում են սույն օրենքով սահմանված կարգով:

5. Քննչական մարմնում ինքնավար պաշտոնների դասակարգման, դասային աստիճանների տրման, մրցույթի անցկացման կարգը եւ պաշտոններին ներկայացվող չափանիշները սահմանում է Կառավարությունը:

6. Քննչական մարմնում ինքնավար պաշտոնների անվանացանկը հաստատում եւ (կամ) փոփոխում է հարկային մարմնի ղեկավարը:

7. Սույն օրենքով սահմանված կատարողականի գնահատման հարաբերությունները չեն տարածվում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վրա:

8. Սույն օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված դասային աստիճանները շնորհվում են նաեւ քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց:»:

Հոդված 9. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետից հանել «եւ ատեստավորումը» բառերը:

Հոդված 10. Օրենքի 11.1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 9-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 12. Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու իրավունք ունեցող անձինք

1. Օրենքով սահմանված կարգով հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն հարկային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով (նկարագրով) ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

2. Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:»:

Հոդված 12. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 13. Հարկային ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

1. Ի լրումն «Հանրային ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների` հարկային ծառայողն իրավունք չունի լինելու ներկայացուցիչ դատարանում, բացառությամբ օրինական ներկայացուցիչ լինելու եւ ի պաշտոնե գործելու դեպքերի:»:

Հոդված 13. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հարկային ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի` ելնելով այդ պաշտոններն զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման եւ ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, գործունեության ազդեցության, շփումների եւ ներկայացուցչության, խնդիրների բարդության եւ դրանց լուծման, ինչպես նաեւ մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջներից:»:

Հոդված 14. Օրենքի 15-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հարկային ծառայության պաշտոնների խմբերում պաշտոնների դասակարգումն իրականացվում է հարկային ծառայության պաշտոնների անվանացանկով: Անվանացանկը հաստատում եւ (կամ) փոփոխում է հարկային մարմնի ղեկավարը եւ վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:

 2. Հարկային մարմնի ղեկավարի եւ նրա տեղակալների պաշտոնները հարկային ծառայության պետական վարչական պաշտոններ են, որոնք չեն ընդգրկվում հարկային ծառայության պաշտոնների անվանացանկում:

 3. Հարկային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձինք համարվում են հարկային ծառայողներ:

4. Սույն օրենքով հարկային ծառայողի համար նախատեսված իրավունքները, պարտականությունները եւ սոցիալական երաշխիքները տարածվում են հարկային մարմնի ղեկավարի եւ նրա տեղակալների վրա, իսկ սույն օրենքով սահմանված այլ նորմերը հարկային մարմնի ղեկավարի եւ նրա տեղակալների վրա տարածվում են միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:»:

Հոդված 15. Օրենքի 16-րդ հոդվածում`

1) վերնագիրը «ստաժը» բառից հետո լրացնել «, առավելագույն տարիքը» բառերով.

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է: Հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ հարկային ծառայողը կարող է մինչեւ մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը:».

3) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 16. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 17. Հարկային ծառայության պաշտոնի նկարագրի` կրթության եւ աշխատանքային ստաժի չափանիշները

1. Հարկային ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է ունենա բարձրագույն կրթություն:

2. Հարկային ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ են աշխատանքային ստաժի եւ փորձի առնվազն հետեւյալ չափանիշները.

1) հարկային ծառայության բարձրագույն պաշտոնների համար` հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ հինգ տարվա աշխատանքային ստաժ:

2) հարկային ծառայության գլխավոր պաշտոնների համար` հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի նկարագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ.

3) հարկային ծառայության առաջատար պաշտոնների համար` հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի նկարագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ:

4) հարկային ծառայության կրտսեր պաշտոնների համար աշխատանքային ստաժ չի պահանջվում:»:

Հոդված 17. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 18. Հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

1. Հարկային ծառայության պաշտոններում նշանակումները կատարվում են մրցույթի արդյունքներով: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:

2. Քաղաքացին չի մասնակցում մրցույթին, եթե չի բավարարում սույն օրենքի 12-րդ հոդվածով եւ 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները, եւ (կամ) առկա է «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որեւէ մեկը:

3. Հարկային մարմնի ղեկավարի եւ նրա տեղակալների վրա չեն տարածվում սույն օրենքով սահմանված մրցույթի, կատարողականի գնահատման եւ վերապատրաստման հետ կապված նորմերը:»:

Հոդված 18. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 19. Հարկային ծառայության պաշտոնի նշանակումը

1. Մրցույթի արդյունքներով հարկային ծառայողներին պաշտոնի նշանակում եւ զբաղեցրած պաշտոնից ազատում է հարկային մարմնի ղեկավարը:

2. Հարկային ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձը պաշտոնի նշանակվում է մինչեւ ինն ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»:

Հոդված 19. Օրենքի 19.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 19.1. Հարկային ծառայության կադրերի ռեզերվը, կատարողականի գնահատումը, վերապատրաստումը

1. Հարկային ծառայության կադրերի ռեզերվի, կատարողականի գնահատման եւ վերապատրաստման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»:

Հոդված 20. Օրենքի 20-րդ եւ 21-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 21. Օրենքի 21.1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ   4-րդ մասով.

«4. Հարկային ծառայության բարձրագույն կոչումներն օրենքով սահմանված կարգով շնորհվում են նաեւ հարկային մարմնի ղեկավարին եւ նրա տեղակալներին:»:

Հոդված 22. Օրենքի 23.1-ին հոդվածում`

1) 1-ին եւ 2-րդ մասերից հանել «Հարկային ծառայության բարձրագույն պաշտոններից» բառերը.

2) 3-րդ մասում`

ա. «մարմնի» բառից հետո լրացնել «հարկային ծառայող» բառերով,

բ. «պետի» բառից հետո հանել «, հարկային տեսչության պետի» բառերը.

3) 5-րդ մասից հանել «հարկային մարմնի գլխավոր հարկային տեսուչի, հարկային մարմնի գլխավոր տեսուչ-իրավաբանի», «հարկային տեսչության բաժնի պետի» բառերը.

4) 6-րդ մասից հանել «հարկային մարմնի ավագ հարկային տեսուչի,», «հարկային մարմնի առաջատար մասնագետի,», «տարածքային հարկային տեսչության գլխավոր հարկային տեսուչի, տարածքային հարկային տեսչության գլխավոր մասնագետի,» բառերը.

5) 7-րդ մասից հանել «հարկային մարմնի հարկային տեսուչի,», «հարկային մարմնի առաջին կարգի մասնագետի, տարածքային հարկային տեսչության ավագ հարկային տեսուչի, տարածքային հարկային տեսչության առաջատար մասնագետի,» բառերը:

Հոդված 23. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 24. Հարկային ծառայողների վարձատրությունը եւ խրախուսումը

1. Հարկային մարմնի ղեկավարի եւ նրա տեղակալների, հարկային ծառայողների վարձատրության, այդ թվում` հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների եւ չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին»  օրենքով:

2. Հարկային ծառայողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին»  օրենքով սահմանված խրախուսանքի տեսակները: Հարկային ծառայողների նկատմամբ խրախուսանք կիրառում է հարկային մարմնի ղեկավարը:

3. Հարկային ծառայողների նկատմամբ կարող է կիրառվել նաեւ հատուկ կոչման եւ (կամ) դասային աստիճանի արտահերթ շնորհում խրախուսանքի տեսակը, որը հարկային ծառայողի նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել միայն մեկ անգամ:

4. Երկարամյա ծառայության եւ (կամ) ծառայողական պարտականությունները եւ (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու համար հարկային ծառայողը պարգեւատրվում է մեդալով կամ կրծքանշանով:

5. Մեդալի եւ կրծքանշանի տեսակները, ձեւերը եւ շնորհման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:»:

Հոդված 24. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 25. Հարկային ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական պատասխանատվությունը

1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով հարկային ծառայողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգապահական տույժերը:

2. Հարկային ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել նաեւ կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը:

3. Հարկային ծառայողների նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է հարկային մարմնի ղեկավարը:»:

Հոդված 25. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 26. Հարկային ծառայողին պաշտոնից ազատելու եւ ծառայության դադարման հիմքերը

1. Հարկային ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են`

1) հարկային ծառայողի անձնական դիմումը.

2) հաստիքների եւ (կամ) հարկային ծառայության պաշտոնի կրճատումը.

3) հարկային մարմնի գործունեության դադարումը.

4) Հանրային պաշտոնում ընտրվելը կամ նշանակվելը:

 2. Հարկային ծառայողին հարկային ծառայությունից ազատելու հիմքերն են`

1) հարկային ծառայողի անձնական դիմումը.

2) «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելը` համապատասխան եզրակացության հիման վրա.

3) հարկային ծառայողին պաշտոնի նշանակման` սույն օրենքով սահմանված կարգի խախտումը.

4) հարկային ծառայողի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.

5) սույն օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված դեպքը.

6) օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելը.

7) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան չորս ամիս անընդմեջ աշխատանքի չներկայանալը (չհաշված հղիության եւ ծննդաբերության արձակուրդը).

8) Կառավարության հաստատած` հարկային ծառայության պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված որեւէ հիվանդությամբ տառապելու դեպքում.

9) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» եւ  «բ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելը կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի            21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում.

10) նրա նկատմամբ կայացված մեղադրական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք: Անձի կողմից տուգանքի վճարման ժամանակացույցով սահմանված պարտավորությունների կատարումը խախտելու դեպքում տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինվելիս ծառայությունը դադարեցվում է.

11) հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու` սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալու դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ իրավասու պաշտոնատար անձի որոշմամբ պաշտոնավարումը երկարաձգվել է մինչեւ մեկ տարի ժամկետով.

12) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում.

13) դատական կարգով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելու դեպքում.

14) կադրերի ռեզերվից հանվելու դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ հարկային ծառայողը զբաղեցնում է հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն.

15) երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

3. Երկու տարի անընդմեջ կատարողականի տարեկան գնահատման արդյունքները Կառավարության սահմանած տոկոսից (միավորից) ցածր լինելու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավունք ունի դադարեցնելու հարկային ծառայողի լիազորությունները:

4. Հարկային ծառայությունից ազատվելու դեպքում հարկային ծառայողը հարկային մարմին է հանձնում իր ծառայողական վկայականը, իրեն ամրագրված զենքը, համազգեստը եւ պաշտոնեական պարտականությունների կատարման հետ կապված այլ միջոցներ:»:

Հոդված 26. Օրենքի 26.1-ին հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 27. Օրենքի 28-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի`

ա. 2-րդ կետը «հարկային» բառից հետո լրացնել «մարմնի հանրային» բառերով,

բ. 4-րդ կետի «ծառայություն իրականացնող» բառերը փոխարինել «մարմնի» բառով.

2) 3-րդ մասի`

ա. 6-րդ կետը «ծառայողի» բառից հետո լրացնել «կամ քաղաքացիական ծառայողի» բառերով,

բ. 7-րդ կետից հանել «կամ հարկային ծառայություն իրականացնող» բառերը:

Հոդված 28. Օրենքի 29.1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Հարկային ծառայողի ծառայության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում, որը վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 29. Օրենքի 30-րդ հոդվածի վերնագիրը եւ 1-ին մասը, 31-րդ հոդվածի առաջին պարբերությունը, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 33-րդ հոդվածի    1-ին եւ 2-րդ մասերը, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերը, 37-րդ հոդվածի    1-ին եւ 3-րդ մասերը եւ 2-րդ մասի առաջին նախադասությունները «հարկային» բառից հետո լրացնել «մարմնի հանրային» բառերով:

Հոդված 30. Օրենքի 37-րդ հոդվածում`

1) վերնագիրը եւ 1-3-րդ մասերը «հարկային» բառից հետո լրացնել «մարմնում հանրային» բառերով.

2) 1-ին մասի «բացառում են հարկային» բառերը փոխարինել «բացառում են հանրային» բառերով:

Հոդված 31. Օրենքի 38-րդ հոդվածում`

1) 1-ին մասի երկրորդ նախադասության «ատրիբուտ» բառը փոխարինել «տարր» բառով.

2) 2-րդ մասի «մարմինն ունի» բառերը փոխարինել «մարմինը կարող է ունենալ» բառերով:

Հոդված 32. Օրենքի 39-րդ հոդվածում`

1) 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված հիմնական պարտականություններից բացի, հարկային ծառայողի հիմնական պարտականություններն են`».

2) 1-ին մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 33. Օրենքի 40-րդ հոդվածում`

1) 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1.«Հանրային ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված հիմնական իրավունքներից բացի, հարկային ծառայողի հիմնական իրավունքներն են`».

2) 1-ին մասի 1-3-րդ, 5-8-րդ, 10-րդ եւ 12-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 34. Օրենքի 41-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «պատասխանատվություն» բառից հետո լրացնել «, ներառյալ` նյութական պատասխանատվություն» բառերով.

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 35. Օրենքի 42-րդ հոդվածում`

1) 1-ին մասի`

ա. 1-ին կետից հանել «գրավոր» բառը,

բ. 4-րդ կետի «ազատվում է (են) հարկային ծառայությունից` ծառայողական անհամապատասխանության հիմնավորմամբ» բառերը փոխարինել «կիրառվում է ծառայությունից ազատում կարգապահական տույժը» բառերով.

2) 2-8-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 36. Օրենքի 43-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «որոշմամբ» բառից հետո լրացնել «` «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում` Հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի կողմից, որի անհատական կազմը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը` հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի հաստատած հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակից» բառերով.

2) 2-4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 37. Օրենքի 44-րդ հոդվածի առաջին պարբերությունը «կամ հարկային» բառերից հետո եւ երկրորդ պարբերությունը «Հարկային» բառից հետո լրացնել «մարմնի հանրային» բառերով:

Հոդված 38. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: