Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-29220-23.09.2019,03.12.2019-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հաշվեքննիչ պալատի մասին» 2018 թվականի հունվարի 16-ի թիվ ՀՕ-58-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասի՝

1) 6-րդ եւ 12-րդ կետերում «իրականացնող» բառերից հետո լրացնել «կառուցվածքային» բառերը.

2) 13-րդ կետում «աշխատակազմի» բառը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական» բառերով:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «աշխատակազմում» բառը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումներում» բառերով.

2) «աշխատակազմի» բառը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումներում քաղաքացիական» բառերով:

Հոդված 3. Օրենքի 3-րդ գլխի վերնագրում «աշխատակազմը» բառը փոխարինել «կառուցվածքը» բառով:

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 9-րդ մասի՝

1) 11-րդ կետից հանել «աշխատակազմի» բառը.

2) 13-րդ, 19-րդ եւ 20-րդ կետերում «աշխատակազմի» բառերը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական» բառերով.

3) 15-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում «աշխատակազմում գլխավոր պաշտոնների 1-ին խմբի» բառերը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումներում ղեկավար պաշտոնների առնվազն 3-րդ ենթախմբի» բառերով:

Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «աշխատանքի է ընդունում եւ աշխատանքից ազատում հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ծառայողներին» բառերը փոխարինել «պաշտոնի է նշանակում եւ պաշտոնից ազատում համապատասխան քաղաքացիական ծառայողներին» բառերով:

Հոդված 7. Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ եւ 6-րդ մասերում «աշխատակազմի» բառերը փոխարինել «քաղաքացիական» բառերով:

Հոդված 8. Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասում եւ 42-րդ հոդվածի 1-ին մասում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով:

Հոդված 9. Օրենքի 21-րդ հոդվածի՝

1) վերնագրում «աշխատակազմը» բառը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումները» բառերով.

2) 1-ին եւ 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

3) 2-րդ մասում՝

ա) «պալատի աշխատակազմում» բառերը փոխարինել «պալատ պետական մարմնում» բառով,

բ) «այլ» բառը փոխարինել «աջակցող մասնագիտական գործառույթներ իրականացնող» բառերով.

գ) առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն՝

«Հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումները եւ հաշվեքննության գործընթացին առնչվող գործառույթ իրականացնող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները համարվում են հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ:»

4) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարին պաշտոնի է նշանակում եւ պաշտոնից ազատում Հաշվեքննիչ պալատի նախագահը:»:

Հոդված 10. Օրենքի 22-րդ հոդվածի՝

1) վերնագրում՝

ա) «աշխատակազմի» բառը հանել,

բ) «իրականացնող» բառից հետո լրացնել «քաղաքացիական» բառը.

2) 1-ին մասում՝

ա) «աշխատակազմի» բառը հանել,

բ) «իրականացնող» բառից հետո լրացնել «քաղաքացիական» բառով.

3) 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերում՝

ա) «աշխատակազմի» բառերը հանել,

բ) «գլխավոր» բառը փոխարինել «ղեկավար» բառով,

գ) «պաշտոնների» բառից հետո լրացնել «խմբում» բառը.

4) 2-րդ մասում «ստորաբաժանումների» բառից հետո լրացնել «քաղաքացիական» բառը:

Հոդված 11.  Օրենքի  23-րդ  հոդվածի  2-րդ  մասում  «պալատի աշխատակազմում» բառերը փոխարինել «պալատ պետական մարմնում» բառով:

Հոդված  12. Օրենքի 24-րդ հոդվածի վերնագրում, 1-ին մասի 3-րդ կետում եւ 2-րդ մասում «աշխատակազմի» բառերը հանել.

Հոդված 13. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասում «աշխատակազմի» բառը փոխարինել «քաղաքացիական» բառով:

Հոդված 14. Օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասում «աշխատակազմի» բառը փոխարինել «քաղաքացիական» բառով:

Հոդված 15.  Օրենքի  7-րդ  գլխի  վերնագիրը  շարադրել  հետեւյալ խմբագրությամբ.

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏՈՒՄ»:

Հոդված 16. Օրենքի 41-րդ հոդվածի՝

1) Վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 41. Ծառայությունը հաշվեքննիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումներում»:

2) 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել.

3) Հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով.

«4. Հաշվեքննիչ պալատ պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներում իրականացվում է քաղաքացիական ծառայություն՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:»

Հոդված  17. Օրենքի 42-րդ հոդվածի՝

1) վերնագրում եւ 1-ին մասում «աշխատակազմի» բառերը փոխարինել «քաղաքացիական» բառերով.

2) 1-ին մասում «պաշտոններ» բառից հետո լրացնել «եւ պետական ծառայության պաշտոններ» բառերը:

Հոդված  18. Օրենքի 43-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասից «աշխատակազմի» բառը հանել.

2) 4-րդ մասում «պալատի աշխատակազմում գլխավոր» բառերը փոխարինել «պալատում ղեկավար» բառերով.

3) 5-րդ մասում «աշխատակազմի» բառը փոխարինել «քաղաքացիական» բառով.

Հոդված 19. Օրենքի 45-րդ հոդվածի՝

1) Վերնագրից «քաղաքացիական» բառը հանել.

2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի աշխատակազմի քաղաքացիական ծառայողները համարվում են հաշվեքննիչ պալատ պետական մարմնի քաղաքացիական ծառայողներ:»:

Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: