Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-29231-23.09.2019,03.12.2019-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ (ՎԱՎԵՐԱԳՐԵՐԻ) ՊԱՐՏԱԴԻՐ ՕՐԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-186-Ն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում «պետական կառավարչական հիմնարկների» բառերը փոխարինել «պետական մարմինների» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: