Armenian ARMSCII Armenian

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԸ

ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԲԱԺԻՆ 1 . ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1 . ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

1.                  Սույն օրենքը սահմանում է մենաշնորհային գործունեության եւ ոչ բարեխիղճ մրցակցության կանխարգելման, նախազգուշացման ու սահմանափակման, ինչպես նաեւ բնական մենաշնորհ հանդիսացող կազմակերպությունների կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների սակագների քննարկման, հաստատման եւ այդ ծառայությունները մատուցող կազմակերպությունների ֆ ինանսական վերահսկողության իրականացման իրավական եւ կազմակերպչական հիմքերը` նպատակ ունենալով ապահովել ապրանքային շուկաների արդյունավետ գործունակության, բարեխիղճ մրցակցության աջակցության ու զարգացման, ինչպես նաեւ սպառողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ միջավայր ու պայմաններ:

2.                  Սույն օրենքի նպատակն է Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանել ապրանքների ազատ տեղաշարժի, մրցակցության պաշտպանության, ազատ տնտեսական գործունեության, ինչպես նաեւ ապրանքային շուկաների արդյունավետ գործունակության համար անհրաժեշտ պայմանների ապահովումն, ինչպես նաեւ ապահովել սպառողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ միջավայր ու պայմաններ:

 

ՀՈԴՎԱԾ 2 . ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈԻԹՅՈՒՆՆԵՐԸ

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1)            Ապրանք` քաղաքացիական իրավունքի օբյեկտների բոլոր տեսակները, որոնք կարող են դառնալ առք ու վաճառքի, փոխանակման առարկաներ, ինչպես նաեւ օրենսդրորեն չարգելված աշխատանքներ ու ծառայություններ, որոնք իրականացվում, մատուցվում կամ կարող են իրականացվել եւ մատուցվել կամ սովորաբար իրականացվում, մատուցվում են փոխհատուցման հիմքի վրա:

2)            Փոխադարձ փոխարինելի ապրանքներ` ապրանքներ, որոնք կարող են համեմատվել ըստ իրենց նպատակային / ‎‎ ֆունկցիոնալ/ նշանակության, կիրառման, որակական, բաղադրական ու տեխնիկական բնութագրերով եւ այլ հատկանիշներով այնպես, որ գնորդի համար մեկը մյուսով փոխարինելն էական նշանակություն չունենա:

3)            Ապրանքային շուկա`   Հայաստանի Հանրապետության տարածքում կամ նրա առաձին մասերում /հատվածներում/ որոշակի ապրանքի եւ դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների շրջանառության ոլորտ, որի սահմանները որոշվում են գնորդների կողմից ապրանքի ձեռքբերման տնտեսական հնարավորություններով ու նպատակահարմարությամբ` համապատասխան տարածքում եւ այդ հնարավորության բացակայությունն այդ տարածքից դուրս:

4)            Տնտեսվարող սուբյեկտ` ֆ իզիկական անձ, անհատ ձեռնարկատեր, առեւտրային կազմակերպություն, ինչպես նաեւ անձանց խումբ:

5)            Սպառող` քաղաքացիական իրավահարաբերությունների ցանկացած սուբյեկտ, որը ցանկանում է պատվիրել կամ ձեռք բերել ապրանք կամ ապրանքի պատվիրատու, ձեռքբերող կամ օգտագործող (եթե վերջինի դեպքում ապրանքը, այդ թվում այլ ապրանքի բաղկացուցիչ մասը հանդիսանում է իրականացված կամ իրականացվող քաղաքացիաիրավական գործարքների առարկա):

6)            Մենաշնորհային գործունեություն` տնտեսվարող սուբյեկտների եւ համապատասխան իրավասու մարմնի սույն օրենքին հակասող գործողություններ (անգործություն), որոնք ուղղված են մրցակցության չթուլյատրելուն, սահմանափակման կամ մեկուսացմանն, ինչպես նաեւ սպառողների իրավունքների, ազատությանն ու օրինական իրավունքներին վնաս հասցնելը:

7)            Օրինական մենաշնորհ` պետական, բնական եւ արտակարգ մենաշնորհներ

ա. Պետական մենաշնորհ` հասարակական հարաբերությունների համակարգ, որի դեպքում առանձին տեսակի գործունեության իրականացման բացառիկ իրավունքը (այդ թվում` ձեռնարկատիրական) ունի միայն պետությունը` ի դեմս պետական մարմինների կամ այլ հատուկ իրավասու սուբյեկտը:

բ. Բնական մենաշնորհ` պետության կողմից թույլատրված հասարակական իրավահարաբերություններ, որոնց դեպքում ապրանքային շուկայում պահանջարկի բավարարումն առավել արդյունավետ է մրցակցության բացակայությամբ` պայմանավորված արտադրության տեխնոլոգիական առանձնահատկություններով, համապատասխան ապրանքները սպառման ժամանակ չեն կարող փոխարինվել այլ ապրանքներով, որի հետ կապված տվյալ ապրանքային շուկայում պահանջարկն ավելի քիչ է պայմանավորված գնով, քան այլ ապրանքներինը:

գ. Արտակարգ մենաշնորհ` ապրանքային շուկայում հասարակական հարաբերությունների համակարգ, որը թույլատրված է պետության կողմից` որոշակի ժամանակաշրջանի համար,  որի ընթացքում մրցակցությունը բացակայում կամ սահմանափակ է:

8)            Մրցակցություն` տնտեսվարող սուբյեկտների մրցություն, որի արդյունքում արդյունավետորեն սահմանափակվում են տվյալ ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա մրցակիցներից յուրաքանչյուրի միակողմանի ազդելու հնարավորությունները:

9)            Անբարեխիղճ մրցակցություն` տնտեսվարող սուբյեկտների ցանկացած գործողություններ` ուղղված արտոնությունների ձեռքբերմանը, որոնք հակասում են հակամենաշնորհային օրենսդրության պահանջներին, գործարար շրջանառության սովորություններին, պարկեշտության, խելամտության ու արդարացիության պահանջներին, որոնք կարող են վնաս հասցնել կամ արդեն իսկ վնաս են հասցրել այլ տնտեսվարող սուբյեկտների` մրցակիցներին, կամ վնասել վերջիններիս գործարար համբավին:

10)        Գերիշխող դիրք` տնտեսվարող սուբյեկտի դիրքն ապրանքային շուկայում համարվում է գերիշխող, եթե նա որպես մատակարար կամ սպառող չունի մրցակից կամ չի հանդիպում որեւէ էական մրցակցության, կամ իր իրացման ծավալներով գրավում է տվյալ շուկայի առնվազն մեկ երրորդը:

11)        Մենաշնորհային բարձր գին` տվյալ ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսավորող սուբյեկտի կողմից հաստատվող գին, որի դեպքում տվյալ տնտեսվարող սուբյեկտը փոխհատուցում է կամ կարող է փոխհատուցել չհիմնավորված ծախսերը եւ /կամ  ունեցել կամ կարող է ունենալ էականորեն ավելի շատ շահույթ քան կարող էր ունենալ համադրելի կամ մրցակցության պայմաններում:

12)        Մենաշնորհային ցածր գին` ձեռքբերվող ապրանքների գին, որը հաստատվում է ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտի, որպես գնորդի կողմից` նպատակ ունենալով ստանալ լրացուցիչ շահույթ եւ/կամ ապրանքների վաճառողների հաշվին փոխհատուցելու իր չհիմնավորված ծախսերը, կամ այն ապրանքների գինն է, որը հաստատվում է ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտի որպես վաճառողի կողմից` այնպիսի մակարդակի վրա, որը տվյալ ապրանքի իրացումից ծախսածածկող չէ, վնասներ է հասցնում ապրանքների իրացնողներին, ինչի արդյունք է կամ կարող է արդյունք դառնալ մրցակցության սահմանափակումը` մրցակիցներին շուկայից դուրս մղելու ճանապարհով:

   

ՀՈԴՎԱԾ 3 . ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

1.                  Սույն օրենքը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում եւ այն տարածվում է Հայաստանի Հանրապետությունում ապրանքային շուկաներում մրցակցության վրա ազդող իրավահարաբերությունների վրա, որոնց մասնակից կարող են լինել տեղական եւ օտարերկրյա իրավաբանական անձինք եւ նրանց ներկայացուցիչները, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու վերջինների  իրավասությունը ձեռքբերած մարմիններն ու կազմակերպությունները եւ ֆ իզիկական անձինք, այդ թվում` անհատ ձեռներեցները:

2.                  Սույն օրենքը չի տարածվում մտավոր սեփականության իրավունքներին առնչվող հարաբերությունների վրա, որոնք բխում են գյուտերի, արդյունաբերական օրինակների, ապրանքային նշանների, հեղինակային եւ այլ մտավոր իրավունքների, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ իրավունքներն օգտագործվում են մրցակցության սահմանափակման նպատակով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական շրջանառությունից հանված ապրանքներին առնչվող իրավահարաբերությունների վրա:

3.                  Սույն օրենքով կանոնակարգվում է բնական մենաշնորհ հանդիսացող կազմակերպությունների կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների սակագների սահմանումը եւ այդ կազմակերպությունների նկատմամբ ֆ ինանսական վերահսկողությունը: Մասնավորապես, այդ ոլորտներին են դասվում.

1)    էներգետիկական համակարգը, որը ներառում է էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգերը,

2)    ջրային համակարգը, որը ներառում է խմելու, ոռոգման, արդյունաբերական ջրի մատակարարումը, ջրահեռացումը եւ կեղտաջրերի մաքրումը,

3)    հեռահաղորդակցության/էլեկտրոնային հաղորդակցության/բնագավառը,

4)    փոստային կապի բնագավառը ,

5)    երկաթուղային տրասնպորտի բնագավառը` ենթակառուցվածքի օգտագործման վճարների հաշվարկման մեթոդաբանության, օգտագործման վճարի հաշվարկի իրականացման եւ օգտագործման վճարի հաստատման մասով ,

6)    տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման բնագավառ,

7)    հանրային տրանսպորտ /այդ թվում` ստորգետնյա էլեկտրատրանսպորտ` մետրո/: 

4.                  Արժեթղթերի եւ ֆ ինանսական շուկաներում մենաշնորհային գործունեության եւ անբարեխիղճ մրցակցության հետ կապված իրավահարաբերությունները, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ շուկաներում ձեւավորված իրավահարաբերություններն ազդեցություն են ունենում ապրանքային շուկաներում մրցակցության վրա, կարգավորվում են այլ իրավական ակտերով:

5.                  Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

ՀՈԴՎԱԾ 4 . ՀՀ ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՕՐԵՆԴՐՈՒԹՅՈՒՆԸ

1.                    Հայաստանի Հանրապետությունում հակամենաշնորհային օրենսդրությունը հիմնվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վրա եւ կազմված է սույն օրենքից եւ այլ իրավական ակտերից, որոնք կարգավորում են սույն օրենքի 3 հոդվածով նախատեսված իրավահարաբերությունները:

2.                    Սույն օրենքի հիման վրա, ինչպես նաեւ վերջինիս կիրարկման նպատակով սույն օրենքով սահմանված դեպքերում ՀՀ կառավարությունն ու Հակամենաշնորհային կարգավորման մարմինն իրավասու են ընդունել որոշումներ եւ այլ նորմատիվային փաստաթղթեր, որոնք կանոնակարգելու են սույն օրենքից բխող իրավահարաբերություններն ու գործընթացները:

 

ՀՈԴՎԱԾ 5 . ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հակամենաշնորհային կարգավորման հիմնական սկզբունքներն են`.

1)     կարգավորման իրականացումն ինքնուրույն պետական մարմնի կողմից` oրենսդրորեն լիազորված իրավաuությունների շրջանակում,

2)     որոշումների ընդունման կոլեգիալություն` քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովմամբ,

3)     կարգավորման թափանցիկության ապահովում քաղաքացիական հասարակության համար

4)     սպառողների եւ կարգավորվող անձանց իրավունքների ու օրինական շահերի հավասարակշռումը,

5)     խտրականությունների բացառումը,

6)     մրցակցային շուկաների զարգացմանը համընթաց` կարգավորման շրջանակների  uահմանափակումը:

 

ՀՈԴՎԱԾ 6 . ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետությունում պետական հակամենաշնրոհային քաղաքականության հիմնական խնդիրներն են`         

1)     մրցակցության կարեւոր նշանակությունը տնտեսական ենթակառուցվածքների եւ ապրանքային շուկաների արդյունավետ զարգացման համար

2)     տնտեսվարող սուբյեկտների տնտեսական գործընթացներում պետության միջամտության հնարավորությունների սահմանափակում

3)     անբարեխիղճ մրցակցության կանխարգելում եւ համապատասխան պատասխանատվության միջոցների կիրառում

4)     բնական մենաշնորհ հանդիսացող կազմակերպությունների կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների սակագների կարգավորում

5)     սպառողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության երաշխավորում:

 

ԲԱԺԻՆ 2 . ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ

ՀՈԴՎԱԾ 7 . ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

1.        Ապրանքային շուկաների ձեւավորման ու արդյունավետ գործունակության, բարեխիղճ մրցակցության խրախուսման ու զարգացման, ինչպես նաեւ սպառողների շահերի ու իրավունքների պաշտպանության, մենաշնորհային գործունեության ու անբարեխիղճ մրցակցության կանխարգելման, նախազգուշացման ու սահմանափակման համար անհրաժեշտ պայմանների ապահովման, բնական մենաշնորհ հանդիսացող ոլորտներում բնակչությանը մատուցվող հիմնական ծառայությունների սակագների հաստատման, այդ ծառայություններ ը մատուցող կազմակերպությունների ֆ ինանսական վերահսկողության, ինչպես նաեւ հակամենաշնորհային օրենսդրության կիրարկման ապահովմանն ուղղված այլ միջացառումների իրականացման համար օրենսդրությամբ սահմանված պետական քաղաքականության ու միջոցառումների իրականացման հիմնական գործառույթներն իրականացվում են Հակամենաշնորհային կարգավորման Խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) կողմից: Խորհրդի իրավասությունները, գործառույթները, պատասխանատվության շրջանակները, կառավարման մարմինները, հաշվետվողականությունն ու համապատասխան ֆինանսավորման մեխանիզմները կանոնակարգվում են օրենքով:

2.      Խորհուրդը ստեղծվում է սույն օրենքով սահմանված կարգով, գործում է սույն օրենքի, այլ իրավական ակտերի, իր կանոնադրության եւ ներքին նորմատիվային  փաստաթղթերի հիման վրա:

3.      Խորհուրդն ունի առանձնացված բյուջե, որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից` Հակամենաշնորհային քաղաքականության եւ Հակամենաշնորհային կարգավորման մարմնի տարեկան աշխատանքային ծրագրի հետ` պետական բյուջեի հաստատման ընթացակարգերով սահմանված ժամկետներում:

4.      Հակամենաշնորհային Խորհուրդը մշակում եւ իրականացնում է հակամենաշնորհային քաղաքականություն:

5.      Հակամենաշնորհային քաղաքականությունը, տարեկան աշխատանքային ծրագիրը, ինչպես նաեւ գործունեության արդյունքների հաշվետվությունները մշակում եւ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հաստատմանն է ներկայացնում սահմանված ժամկետներում, միաժամանակ տեղադրվում են Հակամենաշնորհային Խորհուրդի ինտերնետային կայքում եւ տպագրվում առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում:

6.      Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից Հակամենաշնորհային մարմնի տարեկան աշխատանքային ծրագրի եւ /կամ տարեկան հաշվետվության երկրորդ անգամ անընդմեջ չհաստատումը նշանակում է անվստահություն այդ մարմնի ղեկավարի նկատմամբ եւ ենթադրում է Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին Հակամենաշնորհային մարմնի ղեկավարի նոր թեկնածուի ներկայացում` ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.      Խորհուրդն իր առջեւ դրված խնդիրներն ու սույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս անկախ է պետական այլ մարմիններից եւ ունի առանձնացված բյուջե:

 

ՀՈԴՎԱԾ 8 . ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ 

1. Հակամենաշնորհային մարմինը կազմված է`  գլխավոր մարմին հանդիսացող Հակամենաշնորհային կարգավորման Խորհրդից /Խորհուրդ/, ինչպես նաեւ Աշխատակազմից, որը ներառում է երեք հիմնական ուղղություններ համակարգող դեպարտամենտներ. հակամենաշնորհային քաղաքականության մշակման ու վերլուծությունների, հակամենաշնորհային կարգավորման եւ բնական մենաշնորհ հանդիսացող կազմակերպությունների կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների սակագների կարգավորման եւ ֆինանսական վերահսկողություն:

2. Հակամենաշնորհային կարգավորման մարմնի Խորհուրդը մշտապես գործող եւ 13 անձանցից կազմված մարմին է, որի իրավասությունների ու լիազորությունների շրջանակները սահմանվում են սույն օրենքով եւ Հակամենաշնորհային Խորհրդի կանոնադրությամբ: Խորհուրդը կազմված է Նախագահից, երեք տեղակալներից եւ 9 անդամներից, որոնցից վեցը  ընտրվում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից: Խորհրդի նշանակովի անդամները ընտրվում են 3-5 տարի ժամկետով: Խորհրդի անդամներից առնվազն 1-ը պետք է ունենա իրավաբանական եւ 1-ը տնտեսագիտական կրթություն:

3. Խորհրդի յոթ անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ` տարեկան ռոտացիոն սկզբունքով /յուրաքանչյուր տարի Խորհրդի մեկ անդամի նշանակմամբ/ մինչեւ 5 տարի պաշտոնավարման ժամկետով: Խորհրդի մյուս անդամները ընտրվում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից` օրենքով սահմանված բաց եւ թափանցիկ ընտրության մեխանիզմով:

4. Հայաստանի Հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ նշանակում է Խորհրդի նախագահ եւ երեք տեղակալներ, որոնք համապատասխանաբար պատասխանատու են հակամենաշնորհային քաղաքականության մշակման ու վերլուծությունների, հակամենաշնորհային կարգավորման եւ բնական մենաշնորհ հանդիսացող կազմակերպությունների կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների սակագների կարգավորման եւ ֆինանսական վերահսկողության դեպարտամենտների աշխատանքների կազմակերպման համար: Ընդ որում, Խորհրդի նախագահի թեկնածուների առաջադրման առաջնահերթության իրավունքը վերապահվում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ընդդիմադի խմբակցությանը (խմբակցություններին):

5. Խորհրդի անդամ կարող են նշանակվել եւ/կամ ընտրվել բարձրագույն կրթություն, կառավարման ոլորտում աշխատանքային փորձ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք իրենց մասնագիտական կարողություններով ի վիճակի են ապահովել օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված պարտականությունների կատարումը:

6. Հակամենաշնորհային մարմնի Խորհրդի անդամներն, ինչպես նաեւ աշխատակազմի անդամները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, լինել ներկայացուցչական որեւէ մարմնի անդամ, զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացառությամբ գիտական, ստեղծագործական կամ մանկավարժական գործունեության:

7. Հակամենաշնորհային մարմնի Խորհրդում չեն կարող ընտրվել եւ կամ նշանակվել մարդիկ, ովքեր`

1)     Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն.

2)     չունեն բարձրագույն կրթություն.

3)     դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել են անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

4)     դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել են դիտավորությամբ կատարած հանցագործությունների համար,

5)     հանդիսանում են Հակամենաշնորհային մարմնի խորհրդի անդամի հետ փոխկապակցված անձ.

6)     օրենքով սահմանված կարգով զրկվել են որոշակի պաշտոններ վարելու իրավունքից:

8. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է աշխատակազմի միջոցով, որի կառուցվածքը եւ աշխատակիցների ծառայողական պարտականությունների շրջանակն ու ընտրության մեխանիզմները հաստատում է Խորհուրդը:

9. Խորհրդի աշխատակիցների թվաքանակը հաստատում է Խորհուրդը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ:

 

 

ՀՈԴՎԱԾ 9 . ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

1.            Խորհրդի Նախագահը`

1)     համակարգում եւ ապահովում է Հակամենաշնորհային Խորհրդի ու նրա աշխատակազմի աշխատանքը,

2)     հրավիրում եւ նախագահում է Խորհրդի նիստերը, ստորագրում է Խորհրդի որոշումներն ու նիստերի արձանագրությունները

3)     խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել կառավարության նիստերին եւ քննարկվող հարցերի վերաբերյալ հայտնել գրավոր կարծիք, որը ներառվում է նիստի արձանագրության մեջ

4)     կազմակերպում է Խորհրդի կողմից ընդունված որոշումների կատարումը

5)     իր իրավասության շրջանակներում արձակում է հրամանններ

6)     իր իրավասության շրջանակներում ներկայացնում  է Խորհուրդը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում, միջազգային կազմակերպություններում եւ Խորհրդի անունից ստորագրում փաստաթղթեր:

2. Խորհրդի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականություննները կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է Խորհրդի նախագահի Հակամենաշնորհային քաղաքականության եւ վերլուծությունների դեպարտամենտի համար պատասխանատու տեղակալը, իսկ վերջինիս բացակայության կամ պաշտոնական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում Խորհրդի նախագահի կամ խորհրդի որոշմամբ` մյուս տեղակալներից որեւէ մեկը, կամ Խորհրդի այլ անդամ:

 

 

ՀՈԴՎԱԾ 10 . ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄԸ

1. Խորհրդի նիստում քննարկվող որեւէ հարցի վերաբերյալ անձնական շահագրգռվածություն ունեցող Խորհրդի անդամը պարտավոր է քննարկումից առաջ տեղեկացնել մյուս անդամներին իր շահագրգռվածության փաստի եւ բնույթի մասին, ինչը պետք է արձանագրվի նիստի արձանագրության մեջ: Այդ տեղեկացումից հետո նշված անդամը պարտավոր է հրաժարվել տվյալ հարցի վերաբերյալ նիստին մասնակցելուց եւ չպետք է հաշվառվի այդ նիստի իրավազորության ապահովման նպատակով:

2. Խորհրդի նիստում քննարկվող որեւէ հարցի վերաբերյալ անձնական շահագրգռվածություն ունեցող Խորհրդի անդամի կողմից սահմանված կարգով քննարկումից առաջ Խորհրդի մյուս անդամներին իր շահագրգռվածության փաստի եւ բնույթի մասին տեղյակ չպահելը համարվում է կարգապահության խախտում եւ առաջացնում է պատասխանատվությունը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Անձը, որի հարցը քննվում է, կարող է բացարկ հայտնել Խորհրդի անդամին, եթե վերջինիս քննարկվող հարցի վերաբերյալ ունի անձնական շահագրգռվածություն:

 

 

 

ՀՈԴՎԱԾ 11 . ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ  ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1 .   Հակամենաշնորհային մարմինը իրականացնում է

1) հակամենաշնորհային քաղաքականության մշակում եւ իրականացում ,

2) բնական մենաշնորհ հանդիսացող կազմակերպությունների գործունեության նկատմամբ վերահսկողություն

3) հանրային ծառայությունների սակագների հաստատում

4) շահույթի  սահմանային նորմաների հաստատում

Դեպի վեր