Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասի՝
1) 13-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«13) նշանակում եւ ազատում է զբաղեցրած պաշտոններից՝ Ազգային ժողովի աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) ղեկավարին, աշխատակազմի ղեկավարի տեղակալներին.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 13.1-ին կետով.
«13.1) հաստատում է Աշխատակազմում քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը, ինչպես նաեւ նշանակում եւ ազատում է զբաղեցրած պաշտոններից՝ Աշխատակազմում քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին, 2-րդ եւ 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին.
3) 14-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«14) հաստատում է Աշխատակազմի հաստիքացուցակը եւ աշխատողների պաշտոնային դրույքաչափերը.».
4) 16-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 160-րդ հոդվածը շարարդել հետեւյալ խմբագրությամբ
«Հոդված 160. Աշխատակազմը
1. Աշխատակազմն ապահովում է Ազգային ժողովի եւ նրա մարմինների լիազորությունների եւ գործառույթների իրականացմանն աջակցությունը, այդ թվում՝ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող նախագծերի կամ այլ փաստաթղթերի ձեւակերպմանն ուղղված մասնագիտական աջակցությունը, ինչպես նաեւ իրականացնում է նրանց քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակցությունը, կազմակերպական հարցերի կարգավորումը եւ անձնակազմի կառավարումը:
2. Աշխատակազմում կառավարչական իրավահարաբերությունների, քաղաքացիական ծառայության, ինչպես նաեւ Աշխատակազմի կազմակերպման եւ գործունեության այլ առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:»:
Հոդված 3. Օրենքի 162-րդ հոդվածի ՝
1) 3-րդ մասում «՝ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին օրենսդրությանը համապատասխան» բառերը փոխարինել «քաղաքացիական ծառայողներ են» բառերով.
2) 4-րդ մասում «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «Քաղաքացիական ծառայության մասին» բառերով.
3) 6-րդ մասում «աշխատանքի է ընդունվում եւ ազատվում աշխատանքից Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան» բառերը փոխարինել «քաղաքացիական ծառայող է» բառերով:
Հոդված 4. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 1-ին հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերի, 2-րդ եւ 3-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2020 թվականի հուլիսի 31-ից:
2. Աշխատակազմում կառավարչական իրավահարաբերությունների, քաղաքացիական ծառայության, ինչպես նաեւ Աշխատակազմի կամզակերպման եւ գործունեության այլ առանձնահատկությունները սահմանող օրենքն ընդունվում է մինչեւ 2020 թվականի հուլիսի 31-ը: