Հոդված 1. «Սահմանադրական դատարանի մասին» 2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Սահմանադրական դատարանի աշխատակազմում առանձին պաշտոնների առանձնահատկություններից ելնելով` պաշտոնները զբաղեցվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով եւ «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
4. Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին պաշտոնի է նշանակում եւ պաշտոնից ազատում Սահմանադրական դատարանի նախագահը: Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը պետական վարչական պաշտոն է:»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ գլուխը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ԳԼՈՒԽ 9
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ
Հոդված 87. Ծառայության առանձնահատկությունները
1. Սահմանադրական դատարանի աշխատակազմում մասնագիտական գործունեությունը, բացառությամբ՝ տեխնիկական սպասարկման գործառույթների հետ կապված աշխատանքային գործունեության, քաղաքացիական ծառայություն է: Աշխատակազմում համապատասխան հաստիքներ զբաղեցնող աշխատողները քաղաքացիական ծառայողներ են, իսկ դատավորին կցված ծառայողները՝ դատական ծառայողներ:
2. Սահմանադրական դատարանում իրականացվող դատական ծառայության հետ կապված իրավահարաբերությունների վրա «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի դրույթները տարածվում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: