Հոդված 1. «Պետական կառավարչական հիմնարկների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-247 օրենքի (այսուհետ՝ Օրենք) վերնագրում «Պետական» բառը փոխարինել «Համայնքային» բառով, 1-ին հոդվածից հանել «պետական կառավարչական հիմնարկների (այսուհետ` հիմնարկ) եւ» բառերը, իսկ «համայնքային կառավարչական հիմնարկների» բառերից հետո լրացնել «(այսուհետ` հիմնարկ)» բառերը:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի երկրորդ նախադասությունից հանել «Համայնքային կառավարչական հիմնարկների մասով» բառերը:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հիմնարկն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, որն ստեղծվում է տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացման եւ քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցության ապահովման նպատակով:»:
2) 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «համայնքի» բառով:
3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Հիմնարկն ունի անվանում, որը ներառում է մարզի, համայնքի անվանումը, ինչպես նաեւ համայնքապետարանի (Երեւանի դեպքում՝ Երեւանի քաղաքապետարանի) աշխատակազմ բառերը:»:
4) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունում «վարչական» բառը փոխարինել «իրավական» բառով, իսկ 3-րդ պարբերությունից հանել «պետական» բառը:
Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերից հանել «պետական կամ» բառերը, իսկ 3-րդ մասից հանել «, բացառությամբ դիվանագիտական եւ հյուպատոսական մարմինների» բառերը:
Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հիմնարկի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է համայնքը:»:
Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածի՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հիմնարկի հիմնադիրը համայնքն է:»:
2) 2-րդ մասի 3-րդ նախադասությունն ուժը կորցրած ճանաչել:
3) 3-րդ մասում «կառավարության սահմանած» բառերը փոխարինել «օրենքով սահմանված» բառերով:
4) 4-րդ մասի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հիմնարկի կանոնադրությունը հաստատում է հիմնադիրը:»:
Հոդված 8. Օրենքի 9-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հիմնարկի կառուցվածքը հաստատում է նրա հիմնադիրը:»,
2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Հիմնարկի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է հիմնարկի առանձին գործառույթները կամ դրանց մի մասը եւ հանդես է գալիս համայնքի անունից: Միայն օրենսդրությամբ կամ հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի համայնքի անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:»,
3) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9. Օրենքի 10-րդ հոդվածի՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հիմնարկի կառավարումն իրականացնում է հիմնադիրը:
Համայնքային կառավարչական հիմնարկի ղեկավարումն իրականացվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:»,
2) 2-րդ եւ 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10. Օրենքի 11-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի «դ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«դ) սահմանում է հիմնարկի գործունեության հիմնական ուղղությունները.».
2) 1-ին մասի «ե» եւ «ը» կետերը ուժը կորցրած ճանաչել.
3) 1-ին մասի ժ) կետում «պետական» բառից հետո լրացնել «կամ համայնքային» բառերը,
4) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 11. Օրենքի 12-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 12. Օրենքի 13-րդ հոդվածի՝
1) վերնագրում եւ հոդվածի մասերում «հիմնարկի աշխատակազմի ղեկավարը» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «հիմնարկի աշխատակազմի քարտուղարը» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով, իսկ «պետական մարմնի» բառը փոխարինել «համայնքի» բառով:
2) 1-ին մասի 2-րդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել.
3) 3-րդ մասի 2-րդ պարբերությունում «պետությանը» բառից առաջ լրացնել «համայնքին կամ» բառերը:
4) 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«5. Հիմնարկի աշխատակազմի քարտուղարի բացակայության դեպքում նրան փոխարինելու հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածով:»:
Հոդված 13. Օրենքի 14-րդ հոդվածի՝
1) վերնագրում «ղեկավարի» բառը փոխարինել «քարտուղարի» բառով,
2) 1-ին եւ 2-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 14. Օրենքի 15-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 15. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը եւ 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 16. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ:
«1. Հիմնարկի գործունեությունը դադարում է հիմնադրի որոշմամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
Հիմնարկի գործունեությունը դադարեցված է համարվում դրա վերաբերյալ հիմնադրի, որոշումն ուժի մեջ մտնելուց երկու ամիս հետո, եթե այդ որոշմամբ ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:
Հիմնարկի գործունեությունը կարող է դադարեցվել, եթե օրենքով սահմանված կարգով տվյալ համայնքը վերակազմակերպվում է որպես այլ վարչատարածքային միավոր: Գործունեությունը դադարեցրած համայնքային կառավարչական հիմնարկի քաղաքացիական իրավունքները եւ պարտականությունները փոխանցվում են վերակազմակերպված համայնքին:»:
Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: