Armenian ARMSCII Armenian
Կ-29239-23.09.2019,03.12.2019-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կառավարչական հիմնարկների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-247 օրենքում (այսուհետ՝ Օրենք)՝

1) վերնագրի «Պետական» բառը փոխարինել «Համայնքային» բառով.

2) 1-ին հոդվածից հանել «պետական կառավարչական հիմնարկների (այսուհետ՝ հիմնարկ) եւ» բառերը.

3) «համայնքային կառավարչական հիմնարկների» բառերից հետո լրացնել «(այսուհետ՝ հիմնարկ)» բառերով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի երկրորդ նախադասությունից հանել «Համայնքային կառավարչական հիմնարկների մասով» բառերը:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հիմնարկն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, որն ստեղծվում է տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացման եւ քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցության ապահովման նպատակով:».

2) 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «համայնքի» բառով.

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «3. Հիմնարկն ունի անվանում, որը ներառում է մարզի, համայնքի անվանումը, ինչպես նաեւ համայնքապետարանի (Երեւանի դեպքում՝ Երեւանի քաղաքապետարանի) աշխատակազմ բառերը:».

4) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունում «վարչական» բառը փոխարինել «իրավական» բառով, իսկ երրորդ պարբերությունից հանել «պետական» բառը:

Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերից հանել «պետական կամ» բառերը, իսկ 3-րդ մասից՝ «, բացառությամբ դիվանագիտական եւ հյուպատոսական մարմինների» բառերը:

Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հիմնարկի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է համայնքը:»:

Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հիմնարկի հիմնադիրը համայնքն է:».

2) 2-րդ մասի երրորդ նախադասությունն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ մասի «կառավարության սահմանած» բառերը փոխարինել «օրենքով սահմանված» բառերով.

4) 4-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հիմնարկի կանոնադրությունը հաստատում է հիմնադիրը:»:

Հոդված 8. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հիմնարկի կառուցվածքը հաստատում է նրա հիմնադիրը:».

2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Հիմնարկի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է հիմնարկի առանձին գործառույթները կամ դրանց մի մասը եւ հանդես է գալիս համայնքի անունից: Միայն օրենսդրությամբ կամ հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի համայնքի անունից ձեռք բերելու եւ իրականացնելու գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:».

3) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հիմնարկի կառավարումն իրականացնում է հիմնադիրը:

Համայնքային կառավարչական հիմնարկի ղեկավարումն իրականացվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 33-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:».

2) 2-րդ եւ 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «դ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«դ) սահմանում է հիմնարկի գործունեության հիմնական ուղղությունները.».

2) 1-ին մասի «ե» եւ «ը» կետերն ուժը կորցրած ճանաչել.

3) 1-ին մասի «ժ» կետը «պետական» բառից հետո լրացնել «կամ համայնքային» բառերով.

4) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Օրենքի 12-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 12. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) վերնագրի եւ ամբողջ տեքստի «հիմնարկի աշխատակազմի ղեկավարը» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «հիմնարկի աշխատակազմի քարտուղարը» բառերով, իսկ «պետական մարմնի» բառը՝ «համայնքի» բառով.

2) 1-ին մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ մասի երկրորդ պարբերությունը «պետությանը» բառից առաջ լրացնել «համայնքին կամ» բառերով.

4) 5-րդ մասը շարադրել  հետեւյալ խմբագրությամբ.

«5. Հիմնարկի աշխատակազմի քարտուղարի բացակայության դեպքում նրան փոխարինելու հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով:»:

Հոդված 13. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) վերնագրի «ղեկավարի» բառը փոխարինել «քարտուղարի» բառով.

2) 1-ին եւ 2-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 14. Օրենքի 15-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 15. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը եւ 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 16. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հիմնարկի գործունեությունը դադարում է հիմնադրի որոշմամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Հիմնարկի գործունեությունը դադարեցված է համարվում դրա վերաբերյալ հիմնադրի որոշումն ուժի մեջ մտնելուց երկու ամիս հետո, եթե այդ որոշմամբ ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

Հիմնարկի գործունեությունը կարող է դադարեցվել, եթե օրենքով սահմանված կարգով տվյալ համայնքը վերակազմակերպվում է որպես այլ վարչատարածքային միավոր: Գործունեությունը դադարեցրած համայնքային կառավարչական հիմնարկի քաղաքացիական իրավունքները եւ պարտականությունները փոխանցվում են վերակազմակերպված համայնքին:»:

Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: