Armenian ARMSCII Armenian
Կ-411-05.12.2019-ՏՏԳԲ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 169.19-րդ հոդվածի 1-ին մասը «բնապահպանական մարմնին» բառերից հետո լրացնել «և բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին» բառերով: 

Հոդված 2. Օրենսգրքի  201.3-րդ, 201.4-րդ հոդվածների 1-ին մասերի «բնապահպանության բնագավառի» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի ոլորտի» բառերով: 

Հոդված 3. Օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի «բնապահպանության ոլորտում լիազորված մարմնի տեսուչները» բառերը փոխարինել «սույն Օրենսգրքի 242-րդ հոդվածով սահմանված մարմնի տեսուչները» բառերով: 

Հոդված 4.  Օրենսգրքի  ամբողջ  տեքստում  «բնապահպանական օրենսդրության» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի օրենսդրության» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: