Հոդված 1. «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» 2001 թվականի մայիսի 15-ի ՀՕ-188 օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ, 7-րդ և 10-րդ մասերի «բնապահպանության և առողջապահության բնագավառներում» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի պահպանության և առողջապահության բնագավառներում» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: