ԳԼՈՒԽ 1.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական,սոցիալական, իրավական պետություն է:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանումէ ժողովրդին:
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների,ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարմանմարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործությունէ:
Հոդված 3. Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչպես նաեւ հանրաքվեներն անցկացվումեն ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:
Հոդված 4. Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքներըեւ ազատությունները անօտարելի եւ բարձրագույն արժեք են:
Իշխանությունն իրականացնելիս ժողովուրդն ու պետությունը սահմանափակվածեն այդ իրավունքներով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Հոդված 5. Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանըեւ օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանություններիբաժանման եւ հավասարակշռման հիման վրա:
Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասուեն կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբեւ օրենքներով:
Հոդված 6. Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանականուժ, եւ նրա նորմերը գործում են անմիջականորեն:
Oրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Այլ իրավական ակտերըպետք է համապատասխանեն Սահմանադրությանը եւ օրենքներին։
Օրենքներն ուժի մեջ են մտնում «Պաշտոնական տեղեկագրում» հրապարակումիցհետո: Այլ նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանվածկարգով հրապարակումից հետո:
Միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն վավերացվելուց կամ հաստատվելուցհետո: Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգիբաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվումեն այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են պայմանագրինորմերը: Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել։
Միջազգային պայմանագրերի կնքման կարգը սահմանվում է օրենքով: Նորմատիվիրավական ակտերն ընդունվում են Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանցիրականացումն ապահովելու նպատակով:
Հոդված 7. Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում են գաղափարախոսականբազմակարծությունը եւ բազմակուսակցությունը:
Կուսակցությունները կազմավորվում են ազատորեն, նպաստում ժողովրդի քաղաքականկամքի ձեւավորմանն ու արտահայտմանը: Նրանց գործունեությունը չի կարող հակասելՍահմանադրությանը եւ օրենքներին, իսկ գործելակերպը՝ ժողովրդավարության սկզբունքներին:
Կուսակցություններն ապահովում են իրենց ֆինանսական գործունեության հրապարակայնությունը:
Հոդված 8. Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում եւ պաշտպանվումէ սեփականության իրավունքը:
Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տնտեսական գործունեությանազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունը:
Հոդված 8.1. Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատէ պետությունից:
Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու՝որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում,նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում:
Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է օրենքով սահմանված կարգովգործող բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:
Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններըկարող են կարգավորվել համաձայնագրով:
Հոդված 8.2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովումեն Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքայինամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքականհարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողությաններքո։
Հոդված 9. Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականություննիրականացվում է միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան`բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելունպատակով:
Հոդված 10. Պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունըեւ վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը:
Հոդված 11. Պատմության եւ մշակույթի հուշարձանները, մշակութայինայլ արժեքները գտնվում են պետության հոգածության եւ պաշտպանության ներքո:
Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերիշրջանակներում նպաստում է հայկական սփյուռքի հետ կապերի ամրապնդմանը, այլպետություններում գտնվող հայկական պատմական եւ մշակութային արժեքների պահպանմանը,հայ կրթական եւ մշակութային կյանքի զարգացմանը:
Հոդված 11.1. Հայաստանի Հանրապետության վարչատարածքայինմիավորներն են մարզերը եւ համայնքները:
Վարչատարածքային միավորների անվանումներն ու սահմանները սահմանվում ենօրենքով:
Հոդված 11.2. Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում էտեղական ինքնակառավարումը:
Հոդված 11.3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերմանեւ դադարման կարգը սահմանվում է օրենքով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետությանտարածքում եւ նրա սահմաններից դուրս գտնվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությաններքո: Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ձեռքբերում պարզեցված կարգով:
Երկքաղաքացիություն ունեցող անձանց իրավունքները եւ պարտականություններըսահմանվում են օրենքով։
Հոդված 12. Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերեննէ:
Հոդված 13. Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով:
Հայաստանի Հանրապետության զինանշանն է. կենտրոնում, վահանի վրա, պատկերվածեն Արարատ լեռը` Նոյյան տապանով եւ պատմական Հայաստանի չորս թագավորություններիզինանշանները: Վահանը պահում են արծիվը եւ առյուծը, իսկ վահանից ներքեւ պատկերվածեն սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա եւ ժապավեն:
Դրոշի եւ զինանշանի մանրամասն նկարագրությունը սահմանվում է օրենքով:
Հայաստանի Հանրապետության օրհներգը սահմանվում է օրենքով:
Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Երեւանն է:
ԳԼՈՒԽ 2.
ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 14. Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա ազատություններիու իրավունքների անքակտելի հիմք, հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից:
Հայաստանի Հանրապետությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներիեւ ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ունորմերին համապատասխան:
Հոդված 14.1. Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ:
Խտրականությունը՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկակական կամսոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից,քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից,գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական եւսոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:
Հոդված 15. Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք: Ոչ ոքչի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի:
Հոդված 16. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության եւանձեռնմխելիության իրավունք։ Մարդուն կարելի է ազատությունից զրկել օրենքովսահմանված դեպքերում եւ կարգով : Օրենքը կարող է նախատեսել ազատությունից զրկումմիայն հետեւյալ դեպքերում.
1) անձը դատապարտվել է հանցագործություն կատարելու համար իրավասուդատարանի կողմից,
2) անձը չի կատարել դատարանի օրինական ուժի մեջ մտած կարգադրությունըկամ օրենքով սահմանված որոշ պարտականությունների կատարումն ապահովելու նպատակով,
3) առկա է հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած կամերբ դա անհրաժեշտ է անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուցհետո նրա փախուստը կանխելու նպատակով.
4) անչափահասին դաստիարակչական հսկողության հանձնելու կամ իրավասուայլ մարմին ներկայացնելու նպատակով.
5) վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով կամ հոգեկանհիվանդ, գինեմոլ, թմրամոլ կամ թափառաշրջիկ անձանցից բխող հասարակականվտանգը կանխելու նպատակով.
6) Հայաստանի Հանրապետություն անձի անօրինական մուտքը կանխելու,նրան արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով։
Ազատությունից զրկված յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհապաղտեղեկացվում է պատճառների, իսկ քրեական մեղադրանքը ներկայացնելու դեպքում՝նաեւ մեղադրանքի մասին: Ազատությունից զրկված յուրաքանչյուր անձ իրավունք ունիանհապաղ տեղեկացնելու իր կողմից ընտրված անձին։
Եթե ձերբակալված անձը ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբչի կալանավորվում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման:
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապօրինի ազատությունից զրկման եւ խուզարկմանհամար օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով պատճառված վնասի հատուցման: Յուրաքանչյուրոք իրավունք ունի իր ազատությունից զրկման եւ խուզարկման օրինականություննու հիմնավորվածությունը բողոքարկել վերադաս դատական ատյանում:
Մարդուն չի կարելի ազատությունից զրկել միայն այն պատճառով, որ ի վիճակիչէ կատարելու քաղաքացիաիրավական պարտավորությունները:
Մարդուն չի կարելի խուզարկել այլ կերպ, քան օրենքով սահմանված դեպքերումեւ կարգով:
Հոդված 17.
Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, ինչպեսնաեւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։ Ձերբակալված, կալանավորվածեւ ազատազրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի եւ արժանապատվությանհարգման իրավունք:
Մարդուն չի կարելի առանց իր համաձայնության ենթարկել գիտական, բժշկականեւ այլ փորձերի:
Հոդված 18. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների եւ ազատությունների դատական, ինչպես նաեւ պետական այլ մարմինների առջեւ իրավական պաշտպանությանարդյունավետ միջոցների իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները եւ ազատություններն օրենքով չարգելվածբոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք։
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր իրավունքների ու ազատությունների պաշտպանությանհամար օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով ստանալ մարդու իրավունքների պաշտպանիաջակցությունը:
Յուրաքանչյուր ոք Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանիրավունք ունի իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության խնդրով դիմելմարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին։
Հոդված 19. Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքներըվերականգնելու, ինչպես նաեւ իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունըպարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջներիպահպանմամբ, անկախ եւ անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործիհրապարակային քննության իրավունք:
Հանրության բարքերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, դատավարությանմասնակիցների, անձնական կյանքի կամ արդարադատության շահերի պաշտպանությաննկատառումներով լրատվության միջոցների եւ հասարակության ներկայացուցիչներիմասնակցությունը դատական քննության ընթացքում կամ դրա մի մասում կարող է արգելվել։
Հոդված 20. Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնությունստանալու իրավունք: Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական օգնությունըցույց է տրվում պետական միջոցների հաշվին։
Յուրաքանչյուր ոք ունի ձերբակալման, մեղադրանքի առաջադրման կամ խափանմանմիջոցի ընտրման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի օրենքով սահմանված կարգով վերադաս դատարանիկողմից իր նկատմամբ կայացված դատավճռի վերանայման իրավունք:
Յուրաքանչյուր դատապարտյալ ունի ներման կամ նշանակված պատիժը մեղմացնելուխնդրանքի իրավունք:
Տուժողին պատճառված վնասը հատուցվում է օրենքով սահմանված կարգով:
Հոդված 21. Հանցագործության համար մեղադրվողը համարվումէ անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Չփարատված կասկածներըմեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի:
Հոդված 22. Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնուեւ մերձավոր ազգականների վերաբերյալ: Օրենքը կարող է նախատեսել ցուցմունք տալուպարտականությունից ազատվելու այլ դեպքեր:
Արգելվում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը:
Արգելվում է նշանակել ավելի ծանր պատիժ, քան կարող էր կիրառվել հանցագործությանկատարման պահին գործող օրենքով:
Մարդուն չի կարելի հանցագործության համար մեղավոր ճանաչել, եթե արարքիկատարման պահին գործող օրենքով այն հանցագործություն չի համարվել:
Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձուժ:
Պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող օրենքըհետադարձ ուժ չունի:
Ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար։
Հոդված 23. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվիիր անձնական ու ընտանեկան կյանքը:
Առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել,օգտագործել եւ տարածել այլ տեղեկատվություն, քան նախատեսված է օրենքով: Արգելվումէ անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը եթե դա հակասումէ տեղեկությունների հավաքման նպատակներին կամ չի նախատեսված օրենքով:
Յուրաքանչյուր ոք ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններումիրեն վերաբերող տեղեկությունների հետ ծանոթանալու իրավունք:
Յուրաքանչյուր ոք իր մասին ոչ հավաստի տեղեկությունների շտկման եւ իր մասինապօրինի ձեռք բերված տեղեկությունների վերացման իրավունք ունի:
Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների,փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարողէ սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, դատարանի որոշմամբ:
Հոդված 24. Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիությանիրավունք: Արգելվում է մարդու կամքին հակառակ մուտք գործել նրա բնակարան՝բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Բնակարանը կարող է խուզարկվել միայն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով՝դատարանի որոշմամբ:
Հոդված 25. Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերովգտնվող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելուեւ բնակավայր ընտրելու իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք:
Յուրաքանչյուր քաղաքացի եւ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքունեցող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետություն վերադառնալու իրավունք:
Հոդված 26. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի եւ կրոնի ազատությանիրավունք։ Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունըեւ դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ եւ հրապարակավ կամ մասնավորկարգով՝ քարոզի, եկեղեցական արարողությունների եւ պաշտամունքի այլ ծիսակատարություններիմիջոցով արտահայտելու ազատությունը։
Այս իրավունքի արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթեդա անհրաժեշտ է հասարակական անվտանգության, առողջության, բարոյականությանկամ այլոց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար:
Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելուիրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելուայն:
Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք՝ ներառյալ տեղեկություններեւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվությանցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:
Լրատվամիջոցների եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվումէ։
Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցայինբնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ եւ հանրային ռադիոյիեւ հեռուստատեսության առկայությունը եւ գործունեությունը։
Հոդված 27.1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակականշահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական եւ տեղական ինքնակառավարմանմարմիններին եւ պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելուեւ ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք:
Հոդված 28. Յուրաքանչյուր ոք ունի այլ անձանց հետ միավորումներկազմելու, այդ թվում՝ արհեստակցական միություններ կազմելու եւ դրանց անդամագրվելուիրավունք:
Յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություններ ստեղծելուեւ դրանց անդամագրվելու իրավունք:
Կուսակցություններ եւ արհեստակցական միություններ ստեղծելու եւ դրանց անդամագրվելուիրավունքներն օրենքով սահմանված կարգով կարող են սահմանափակվել զինված ուժերի,ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության մարմինների ծառայողների,ինչպես նաեւ դատավորների նկատմամբ:
Մարդուն չի կարելի հարկադրել անդամագրվելու որեւէ կուսակցության կամ միավորման:
Միավորումների գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել միայն օրենքովնախատեսված դեպքերում՝ դատական կարգով:
Հոդված 29. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք:
Զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազությանմարմիններում ծառայողների, ինչպես նաեւ դատավորների կողմից այդ իրավունքներիիրականացման սահմանափակումներ կարող են նախատեսվել միայն օրենքով։
Հոդված 30. Հայաստանի Հանրապետության տասնութ տարին լրացածքաղաքացիներն ունեն ընտրելու եւ հանրաքվեներին մասնակցելու իրավունք, ինչպեսնաեւ անմիջականորեն եւ կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչներիմիջոցով պետական կառավարմանը եւ տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունք:
Օրենքով կարող է սահմանվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցողանձանց՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին եւ տեղական հանրաքվեներինմասնակցելու իրավունքը:
Ընտրել եւ ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպեսնաեւ օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված եւ պատիժը կրողքաղաքացիները:
Հոդված 30.1 Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնվածերեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Յուրաքանչյուր երեխա, ում ծնողներիցմեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ունի Հայաստանի Հանրապետությանքաղաքացիության իրավունք:
Ոչ ոք չի կարող զրկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, ինչպեսնաեւ քաղաքացիությունը փոխելու իրավունքից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի հանձնել օտարերկրյա պետությանը,բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերովնախատեսված դեպքերի:
Հոդված 30.2. Քաղաքացիներն ունեն օրենքով սահմանված ընդհանուրհիմունքներով հանրային ծառայության ընդունվելու իրավունք:
Հանրային ծառայության սկզբունքները եւ կազմակերպման կարգը սահմանվում ենօրենքով:
Հոդված 31. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբտիրապետելու, օգտագործելու, տնօրինելու եւ ժառանգելու իր սեփականությունը։Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին,խախտի այլ անձանց, հանրության եւ պետության իրավունքներն ու օրինական շահերը:
Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝օրենքով նախատեսված դեպքերի:
Սեփականության օտարումը հասարակության եւ պետության կարիքների համար կարողէ կատարվել միայն գերակա հանրային շահերի դեպքերում, օրենքով սահմանված կարգով,նախնական համարժեք փոխհատուցմամբ:
Օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց հողի նկատմամբ սեփականությանձեռք բերման իրավունքը կարող է սահմանվել օրենքով:
Մտավոր սեփականությունը պաշտպանվում է օրենքով:
Հոդված 31.1. Պետությունը պաշտպանում է սպառողների շահերը,իրականացնում օրենքով նախատեսված միջոցառումներ՝ ապրանքների, ծառայություններիեւ աշխատանքների որակի վերահսկողության ուղղությամբ:
Հոդված 32. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ընտրությանազատություն:
Յուրաքանչյուր աշխատող ունի արդարացի եւ օրենքով սահմանված նվազագույնիցոչ ցածր աշխատավարձի, ինչպես նաեւ անվտանգության ու հիգիենայի պահանջները բավարարողաշխատանքային պայմանների իրավունք:
Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական եւ աշխատանքային շահերի պաշտպանությաննպատակով ունեն գործադուլի իրավունք, որի իրականացման կարգը եւ սահմանափակումներըսահմանվում են օրենքով:
Մինչեւ 16 տարեկան երեխաներին մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է։Նրանց ժամանակավոր աշխատանքի ընդունման կարգը եւ պայմանները սահմանվում ենօրենքով։
Հարկադիր աշխատանքն արգելվում է:
Հոդված 33. Յուրաքանչյուր ոք ունի հանգստի իրավունք:
Առավելագույն աշխատաժամանակը, հանգստյան օրերը եւ ամենամյա վճարովի արձակուրդինվազագույն տեւողությունը սահմանվում են օրենքով:
Հոդված 33.1. Յուրաքանչյուր ոք ունի օրենքով չարգելված ձեռնարկատիրականգործունեությամբ զբաղվելու իրավունք։
Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը եւ անբարեխիղճ մրցակցություննարգելվում են:
Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները եւ դրանց թույլատրելիչափերը կարող են սահմանվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հանրությանշահերի պաշտպանության համար:
Հոդված 33.2. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրել իր առողջությանըեւ բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ եւ այլոցհետ համատեղ պահպանել եւ բարելավել շրջակա միջավայրը:
Պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում բնապահպանական տեղեկատվությունըթաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար:
Հոդված 34. Յուրաքանչյուր ոք ունի իր եւ իր ընտանիքի համարբավարար կենսամակարդակի, այդ թվում՝ բնակարանի, ինչպես նաեւ կենսապայմաններիբարելավման իրավունք: Պետությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում քաղաքացիներիայս իրավունքի իրականացման համար:
Հոդված 35. Ընտանիքը հասարակության բնական եւ հիմնական բջիջնէ:
Ամուսնական տարիքի հասած կինը եւ տղամարդը իրենց կամքի ազատ արտահայտությամբունեն ամուսնանալու ու ընտանիք կազմելու իրավունք: Ամուսնանալիս, ամուսնությանընթացքում, ամուսնալուծվելիս նրանք օգտվում են հավասար իրավունքներից:
Մայրության հետ կապված պատճառներով աշխատանքից ազատելն արգելվում է: Յուրաքանչյուրոք հղիության եւ ծննդաբերության դեպքում ունի վճարովի արձակուրդի եւ նոր ծնվածերեխայի խնամքի կամ երեխայի որդեգրման համար արձակուրդի իրավունք:
Հոդված 36. Ծնողներն իրավունք ունեն եւ պարտավոր են հոգ տանելիրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացմանեւ կրթության համար:
Ծնողական իրավունքներից զրկելը կամ դրանց սահմանափակումը կարող է կատարվելմիայն դատարանի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում:
Չափահաս աշխատունակ անձինք պարտավոր են հոգ տանել իրենց անաշխատունակ եւկարիքավոր ծնողների համար:
Հոդված 37. Յուրաքանչյուր ոք ունի ծերության, հաշմանդամության,հիվանդության, կերակրողին կորցնելու, գործազրկության եւ օրենքով նախատեսվածայլ դեպքերում՝ սոցիալական ապահովության իրավունք: Սոցիալական ապահովությանծավալն ու ձեւերը սահմանվում են օրենքով:
Հոդված 38. Յուրաքանչյուր ոք ունի օրենքով սահմանված եղանակներովբժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի անվճար հիմնական բժշկական ծառայություններ ստանալուիրավունք: Դրանց ցանկը եւ մատուցման կարգը սահմանվում են օրենքով:
Հոդված 39. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք:
Հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է, բացառությամբ օրենքով նախատեսվածդեպքերի: Օրենքով կարող է սահմանվել պարտադիր կրթության ավելի բարձր մակարդակ:
Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճարէ:
Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության սկզբունքներըորոշվում են օրենքով:
Ուսումնական հաստատությունների ստեղծման եւ գործունեության կարգը սահմանվումէ օրենքով:
Յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցութային հիմունքներով անվճար պետական բարձրագույնեւ այլ մասնագիտական կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունք՝օրենքով սահմանված կարգով: Պետությունն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգովֆինանսական եւ այլ աջակցություն է ցուցաբերում բարձրագույն եւ այլ մասնագիտականկրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին եւ դրանցում սովորողներին:
Հոդված 40. Յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական,գիտական եւ տեխնիկական ստեղծագործության ազատության, գիտության նվաճումներիցօգտվելու եւ հասարակության մշակութային կյանքին մասնակցելու իրավունք:
Հոդված 41. Յուրաքանչյուր ոք ունի իր ազգային եւ էթնիկականինքնությունը պահպանելու իրավունք:
Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների,կրոնի, լեզվի եւ մշակույթի պահպանման ու զարգացման իրավունք:
Հոդված 42. Սահմանադրությամբ ամրագրված մարդու եւ քաղաքացուհիմնական իրավունքները եւ ազատությունները չեն բացառում օրենքներով եւ միջազգայինպայմանագրերով սահմանված այլ իրավունքներ եւ ազատություններ:
Յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով եւ չիխախտում այլոց իրավունքները եւ ազատությունները: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ,որոնք սահմանված չեն օրենքով:
Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձուժ չունեն:
Անձի իրավական վիճակը բարելավող, նրա պատասխանատվությունը վերացնող կամմեղմացնող իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:
Մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների սահմանափակումներըչեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտականություններովսահմանված շրջանակները:
Հոդված 42.1. Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներըեւ ազատությունները տարածվում են նաեւ իրավաբանական անձանց վրա՝ այնքանով, որքանովայդ իրավունքներն ու ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ:
Հոդված 43. Սահմանադրության 23-25, 27-րդ հոդվածներով, 28-30-րդհոդվածներով, 32-րդ հոդվածի չորրորդ մասով ամրագրված մարդու եւ քաղաքացու հիմնականիրավունքները եւ ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթեդա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության,հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջությանու բարքերի, այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների, պատվի եւբարի համբավի պաշտպանության համար:
Հոդված 44. Մարդու եւ քաղաքացու առանձին իրավունքներ ու ազատություններ,բացառությամբ Սահմանադրության 15, 17-22 եւ 42-րդ հոդվածներում նշվածների,կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես սահմանափակվել ռազմականկամ արտակարգ դրության ժամանակ՝ արտակարգ իրավիճակներում պարտավորություններիցշեղվելու վերաբերյալ ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում:
Հոդված 45. Յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանվածկարգով եւ չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:
Հոդված 46. Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանվածկարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:
Հոդված 47. Յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունըեւ օրենքները, հարգել այլոց իրավունքները, ազատությունները եւ արժանապատվությունը:
Արգելվում է իրավունքների եւ ազատությունների օգտագործումը սահմանադրականկարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու,բռնություն եւ պատերազմ քարոզելու նպատակով:
Հոդված 48. Տնտեսական, սոցիալական եւ մշակութային ոլորտներումպետության հիմնական խնդիրներն են`
1) պաշտպանել եւ հովանավորել ընտանիքը, մայրությունը եւ մանկությունը,
2) նպաստել բնակչության զբաղվածությանը եւ աշխատանքի պայմանների բարելավմանը.
3) խթանել բնակարանային շինարարությունը, նպաստել յուրաքանչյուրքաղաքացու բնակարանային պայմանների բարելավմանը.
4) իրականացնել բնակչության առողջության պահպանման ծրագրեր, նպաստելարդյունավետ եւ մատչելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծմանը.
5) նպաստել երիտասարդության մասնակցությանը երկրի քաղաքական, տնտեսականեւ մշակույթային կյանքին.
6) խթանել ֆիզկուլտուրայի եւ սպորտի զարգացումը.
7) իրականացնել հաշմանդամության կանխարգելման եւ բուժման ծրագրեր,խթանել նրանց մասնակցությունը հաuարակական կյանքում.
8) նպաստել անվճար բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթության զարգացմանը.
9) նպաստել գիտության եւ մշակույթի զարգացմանը.
10) վարել ներկա ու ապագա սերունդների բնապահպանական անվտանգություննապահովող քաղաքականություն.
11) նպաստել ազգային եւ համամարդկային արժեքներին յուրաքանչյուրիազատ հաղորդակցմանը.
12) ապահովել տարեց մարդկանց արժանապատիվ կենսամակարդակը:
Պետությունը պարտավոր է իր հնարավորությունների շրջանակներում միջոցներձեռնարկել սույն հոդվածում ամրագրված խնդիրների իրականացման համար:
ԳԼՈՒԽ 3.
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ
Հոդված 49. Հանրապետության Նախագահը պետության գլուխն է:
Հանրապետության Նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը,ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:
Հանրապետության Նախագահը Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքայինամբողջականության եւ անվտանգության երաշխավորն է:
Հոդված 50. Հանրապետության Նախագահն ընտրվում է ՀայաստանիՀանրապետության քաղաքացիների կողմից` հինգ տարի ժամկետով:
Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջինտասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջինտասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցողյուրաքանչյուր ոք:
Նույն անձը չի կարող ավելի, քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ՀանրապետությանՆախագահի պաշտոնում:
Հոդված 51. Հանրապետության Նախագահն ընտրվում է Սահմանադրությամբեւ օրենքով սահմանված կարգով։ Հանրապետության Նախագահի ընտրության ժամանակքվեարկությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ։
Հանրապետության Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկելբոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին։
Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու եւ նրանցից ոչ մեկին կողմ չենքվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ, ապա քվեարկությունից հետո տասնչորսերորդօրն անցկացվում է Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկություն։Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլին կարող են մասնակցել երկուայն թեկնածուները, որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ։ Երկրորդփուլում Հանրապետության Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկելառավել թվով ընտրողներ։
Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում, նա համարվում է ընտրված, եթե կողմ ենքվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին։
Եթե Հանրապետության Նախագահի ընտրության արդյունքների վերաբերյալ սահմանադրականդատարանը գործ է ընդունում քննության, ապա որոշում պետք է կայացնի դիմումիմուտքագրումից հետո տասնօրյա ժամկետում, իսկ սույն հոդվածով սահմանված ժամկետներըհաշվվում են դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից։
Եթե Հանրապետության Նախագահ չի ընտրվում, ապա նշանակվում է նոր ընտրություն,իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո՝ քառասուներորդօրը։
Հանրապետության Նախագահն իր պաշտոնն ստանձնում է Հանրապետության նախորդՆախագահի լիազորությունների ավարտման օրը։
Նոր կամ արտահերթ ընտրության միջոցով ընտրված Հանրապետության Նախագահըպաշտոնն ստանձնում է ընտրությունից հետո քսաներորդ օրը։
Հոդված 52. Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկիհամար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահիընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտներըչվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվումէ նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։
Մինչեւ քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվումէ նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուցհետո` քառասուներորդ օրը։
Հոդված 53. Հանրապետության Նախագահի հրաժարականի, մահվան,լիազորությունների կատարման անհնարինության կամ Սահմանադրության 57 հոդվածովսահմանված կարգով նրան պաշտոնանկ անելու դեպքերում նշանակվում է ՀանրապետությանՆախագահի արտահերթ ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է Նախագահիպաշտոնը թափուր մնալուց հետո` քառասուներորդ օրը։
Հոդված 53.1. Ռազմական եւ արտակարգ դրության ժամանակ ՀանրապետությանՆախագահի ընտրություն չի անցկացվում, իսկ Հանրապետության Նախագահը շարունակումէ իր լիազորությունների իրականացումը: Այս դեպքում ռազմական կամ արտակարգդրության ավարտից հետո քառասուներորդ օրն անցկացվում է Հանրապետության Նախագահիընտրություն
Հոդված 54. Հանրապետության Նախագահը պաշտոնն ստանձնում էօրենքով սահմանված կարգով՝ Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրվածհետեւյալ երդմամբ. «Ստանձնելով Հանրապետության Նախագահի պաշտոնը՝ երդվում եմ.անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու եւ քաղաքացուիրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը,տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետությանեւ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի։»:
Հոդված 55. Հանրապետության Նախագահը՝
1) ուղերձով դիմում է ժողովրդին եւ Ազգային ժողովին.
2) Ազգային ժողովի ընդունած օրենքն ստանալուց հետո քսանմեկօրյա ժամկետումստորագրում եւ հրապարակում է այն:
Այդ ժամկետում կարող է օրենքն առարկություններով, առաջարկություններովվերադարձնել Ազգային ժողով՝ պահանջելով նոր քննարկում: Հնգօրյա ժամկետումստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի կողմից վերստին ընդունված օրենքը.
3) Սահմանադրության 74.1 հոդվածով նախատեսված դեպքերում ու կարգով արձակումէ Ազգային ժողովը եւ նշանակում արտահերթ ընտրություն.
4) Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման եւ պատգամավորական խմբակցություններիհետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորներիմեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապահարաբերական մեծամասնության վստահությունը վայելող անձին: ՀանրապետությանՆախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո տասնօրյա ժամկետում: Վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամկետում կազմավորվումէ կառավարությունը:
Հանրապետության Նախագահը վարչապետի առաջարկությամբ նշանակում եւ ազատումէ կառավարության անդամներին:
Հանրապետության Նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը նորընտիրԱզգային ժողովի առաջին նիստի, Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոննստանձնելու, կառավարությանն անվստահություն հայտնվելու, կառավարության ծրագրինհավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետիպաշտոնը թափուր մնալու օրը: Հանրապետության Նախագահի կողմից կառավարությանհրաժարականի ընդունումից հետո կառավարության անդամները շարունակում են իրենցպարտականությունների կատարումը՝ մինչեւ նոր կառավարության կազմավորումը.
5) օրենքով նախատեսված դեպքերում նշանակումներ է կատարում պետական պաշտոններում.
6) կազմավորում է Ազգային անվտանգության խորհուրդ եւ նախագահում այն, կարողէ կազմավորել խորհրդակցական այլ մարմիններ.
7) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում,իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը, կնքում էմիջազգային պայմանագրեր, Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացնում միջազգայինպայմանագրեր եւ ստորագրում դրանց վավերագրերը, հաստատում, կասեցնում կամ չեղյալէ հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը.
8) նշանակում եւ հետ է կանչում օտարերկրյա պետություններում եւ միջազգայինկազմակերպություններին առընթեր Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներին,ընդունում է օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպություններիդիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը եւ հետկանչագրերը.
9) Ազգային ժողովին է առաջարկում գլխավոր դատախազի, Կենտրոնական բանկինախագահի եւ վերահսկիչ պալատի նախագահի թեկնածությունները։ Գլխավոր դատախազիառաջարկությամբ նշանակում եւ ազատում է գլխավոր դատախազի տեղակալներին.
10) նշանակում է սահմանադրական դատարանի չորս անդամ, իսկ Ազգային ժողովիկողմից Սահմանադրության 83 հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետում սահմանադրականդատարանի նախագահ չնշանակելու դեպքում՝ սահմանադրական դատարանի նախագահ:
Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կարող է դադարեցնել սահմանադրականդատարանի՝ իր նշանակած անդամի լիազորությունները կամ համաձայնություն տալնրան որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ դատականկարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու վերաբերյալ.
11) Արդարադատության խորհրդի առաջարկությամբ կամ եզրակացությամբ`
ա) նշանակում է վճռաբեկ դատարանի եւ նրա պալատների, վերաքննիչ, առաջին ատյանի,եւ մասնագիտացված դատարանների նախագահներին ու դատավորներին,
բ) դադարեցնում է նրանց լիազորությունները,
գ) համաձայնություն է տալիս նրանց՝ որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելուկամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարցհարուցելու վերաբերյալ.
11.1.) Սահմանադրության 94.1. հոդվածով նախատեսված կարգով նշանակում էարդարադատության խորհրդի երկու իրավաբան գիտնական անդամներ։
12) զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, համակարգումէ պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, նշանակումեւ ազատում է զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը.
13) Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայությանկամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն եւկարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք եւ որոշում է ընդունումզինված ուժերի օգտագործման մասին:
Պատերազմի ժամանակ Հանրապետության Նախագահը կարող է նշանակել եւ ազատելզինված ուժերի գլխավոր հրամանատարին։
Զինված ուժերի օգտագործման կամ ռազմական դրություն հայտարարվելու դեպքերում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:
Ռազմական դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով.
14) սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելովԱզգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն եւ իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ եւ այդ մասին ուղերձովդիմում է ժողովրդին.
Արտակարգ դրություն հայտարարելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվումէ Ազգային ժողովի հատուկ նիստ։
Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով.
15) օրենքով սահմանված կարգով լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությանեւ քաղաքական ապաստան տալու հետ կապված հարցերը.
16) պարգեւատրում է Հայաստանի Հանրապետության շքանշաններով եւ մեդալներով,շնորհում բարձրագույն զինվորական եւ պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտականեւ այլ դասային աստիճաններ.
17) ներում է շնորհում դատապարտյալներին:
Հոդված 56. Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագրերեւ կարգադրություններ, որոնք չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանըեւ օրենքներին ու ենթակա են կատարման Հանրապետության ամբողջ տարածքում։
Հոդված 56.1. Հանրապետության Նախագահն անձեռնմխելի է:
Հանրապետության Նախագահն իր լիազորությունների ժամկետում եւ դրանից հետոչի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխողգործողությունների համար:
Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության Նախագահըկարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո,բացառությամբ 57 հոդվածում սահմանված դեպքերի:
Հոդված 57. Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվելպետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար:
Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացությունստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբընդունված որոշմամբ դիմում է սահմանադրական դատարան:
Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշումը սահմանադրականդատարանի եզրակացության հիման վրա կայացնում է Ազգային ժողովը՝ պատգամավորներիընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
Եթե սահմանադրական դատարանի եզրակացությամբ Հանրապետության Նախագահին պաշտոնանկանելու հիմքերը բացակայում են, ապա հարցը հանվում է Ազգային ժողովի քննարկումից:
Հոդված 58. Հանրապետության Նախագահն իր հրաժարականը ներկայացնումէ Ազգային ժողով: Հրաժարականը ներկայացնելուց հետո տասնօրյա ժամկետը լրանալունպես երկօրյա ժամկետում հրաժարականը կրկին ներկայացնելու դեպքում ՀանրապետությանՆախագահի հրաժարականը համարվում է ընդունված, եւ Սահմանադրությամբ սահմանվածկարգով ու ժամկետներում անցկացվում է արտահերթ ընտրություն:
Հոդված 59. Հանրապետության Նախագահի ծանր հիվանդության կամնրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայությանդեպքերում, որոնք տեւականորեն անհնարին են դարձնում նրա լիազորություններիկատարումը, Ազգային ժողովը՝ կառավարության առաջարկով եւ սահմանադրական դատարանիեզրակացության հիման վրա, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկուերրորդով որոշում է ընդունում Հանրապետության Նախագահի՝ իր լիազորություններիկատարման անհնարինության մասին: Եթե սահմանադրական դատարանի եզրակացությամբՀանրապետության Նախագահի լիազորությունների կատարման անհնարինության հիմքերըբացակայում են, ապա կառավարությունը չի կարող նման առաջարկով դիմել Ազգայինժողով:
Հոդված 60.
Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալուդեպքում, մինչեւ նորընտիր Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, ՀանրապետությանՆախագահի պարտականությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը, իսկ եթեդա հնարավոր չէ, ապա՝ վարչապետը: Ազգային ժողովի նախագահի կողմից ՀանրապետությանՆախագահի պարտականությունները կատարելիս Ազգային ժողովի նախագահի լիազորություններըկատարում է Ազգային ժողովի նախագահի այն տեղակալը, որը պաշտոնում ընտրվելիսստացել էր առավել շատ ձայներ։ Այդ ընթացքում արգելվում է նշանակել հանրաքվե, նշանակել վարչապետին, նշանակել եւ ազատել զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույնհրամանատարական կազմը (բացառությամբ ռազմական դրության ժամանակ), օրենքովնախատեսված դեպքերում նշանակումներ կատարել ոստիկանության եւ ազգային անվտանգությանմարմինների պաշտոններում, ինչպես նաեւ իրականացնել Սահմանադրության 55 հոդվածի3, 8, 16, 17 կետերում սահմանված լիազորությունները:
:
Հոդված 61.
Հանրապետության Նախագահը օրենքով սահմանվածկարգով ձեւավորում է իր աշխատակազմը: Հանրապետության Նախագահի վարձատրության,սպասարկման եւ անվտանգության ապահովման կարգը սահմանվում է օրենքով:
ԳԼՈՒԽ 4.
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ
Հոդված 62. Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր իշխանություննիրականացնում է Ազգային ժողովը: Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ եւ 14-րդկետերով, 57, 59, 66, 67, 69, 73, 74, 74.1., 75, 77, 79, 80, 81, 83,83.1, 83.2, 83.3, 83.4, 83.5, 84, 94.1, 101-րդ հոդվածի 2-րդ կետով, 103,110, 111-րդ, եւ 112-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ իր գործունեությանկազմակերպման հարցերով Ազգային ժողովն ընդունում է որոշումներ, որոնք ստորագրումեւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:
Ազգային ժողովն իր կանոնակարգ օրենքով նախատեսված կարգով կարող է ընդունելուղերձներ եւ հայտարարություններ:
Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:
Ազգային ժողովի գործունեության, նրա մարմինների ձեւավորման եւ գործունեությանկարգը սահմանվում է Սահմանադրությամբ եւ Ազգային ժողովի կանոնակարգով:
Հոդված 63. Ազգային ժողովը կազմված է հարյուր երեսունմեկպատգամավորից:
Ազգային ժողովն ընտրվում է 5 տարի ժամկետով։ Նրա լիազորությունների ժամկետըսկսվում է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարման պահից։ Ազգայինժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում է նորընտիր Ազգային ժողովի առաջիննիստի գումարման պահին։
Ազգային ժողովը չի կարող արձակվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ,ինչպես նաեւ, երբ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հարց է հարուցված։
Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություն չիանցկացվում, իսկ Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգվում էմինչեւ ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո նորընտիր Ազգային ժողովիառաջին նստաշրջանի բացման օրը: Այս դեպքում ռազմական կամ արտակարգ դրությանավարտից հետո ոչ շուտ, քան հիսուն եւ ոչ ուշ, քան վաթսուն օրվա ընթացքում անցկացվումէ Ազգային ժողովի ընտրություն:
Հոդված 64. Պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած,վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջինհինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցողյուրաքանչյուր ոք:
Հոդված 65. Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրականգործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիներումկամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք,բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:
Պատգամավորն իր լիազորությունները կատարում է մշտական հիմունքներով:
Պատգամավորի կարգավիճակը եւ գործունեության երաշխիքները սահմանվում են Սահմանադրությամբեւ օրենքով: Հոդված 66. Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվումէ իր խղճով եւ համոզմունքներով:
Պատգամավորն իր պատգամավորական լիազորությունների ժամկետում եւ դրանից հետոչի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել պատգամավորի իր կարգավիճակիցբխող գործողությունների, այդ թվում՝ Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար,եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում:
Պատգամավորին չի կարելի որպես մեղադրյալ ներգրավել, կալանավորել կամ նրանկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցել՝առանց Ազգային ժողովի համաձայնության:
Պատգամավորին չի կարելի ձերբակալել առանց Ազգային ժողովի համաձայնության,բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալությունն իրագործվում է հանցագործությանկատարման պահին։ Այս դեպքում անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:
Հոդված 67. Պատգամավորի լիազորությունները դադարում են Ազգայինժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու, Ագզային ժողովն արձակվելու,Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պայմանները խախտելու, ՀայաստանիՀանրապետության քաղաքացիությունը կորցնելու, մեկ հերթական նստաշրջանի ընթացքումքվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայելու, ազատազրկման դատապարտվելու,անգործունակ ճանաչվելու եւ հրաժարականի դեպքերում:
Պատգամավորի լիազորությունների դադարման կարգը սահմանվում է Ազգային ժողովիկանոնակարգ օրենքով:
Հոդված 68. Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվումէ նրա լիազորությունների ավարտին նախորդող ոչ շուտ, քան հիսուն եւ ոչ ուշ,քան քառասուն օր առաջ։
Ազգային ժողովի արտահերթ ընտրության ժամանակ քվեարկությունն անցկացվումէ Ազգային ժողովը արձակելուց հետո ոչ շուտ, քան երեսուն եւ ոչ ուշ, քան քառասունօրվա ընթացքում:
Ազգային ժողովի ընտրության կարգը սահմանվում է օրենքով:
Ընտրությունը նշանակվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով:
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորներիընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո՝ երրորդ հինգշաբթիօրը:
Արտահերթ ընտրության դեպքում նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանըգումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունիցհետո երկրորդ հինգշաբթի օրը:
Հոդված 69. Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվումեն օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով:
Ազգային ժողովի նիստերը դռնբաց են: Դռնփակ նիստ կարող է գումարվել Ազգայինժողովի որոշմամբ:
Հոդված 70. Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստգումարում է Ազգային ժողովի նախագահը` Հանրապետության Նախագահի, պատգամավորներիընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ կառավարության նախաձեռնությամբ: Արտահերթնստաշրջանը կամ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում:
Հոդված 71. Օրենքները եւ Ազգային ժողովի որոշումները, բացառությամբՍահմանադրությամբ նախատեսված դեպքերի, ընդունվում են քվեարկությանը մասնակցածպատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորներիընդհանուր թվի կեսից ավելին:
Հոդված 72. Հանրապետության Նախագահի առարկություններըեւ առաջարկությունները չընդունելու դեպքում Ազգային ժողովը վերադարձված օրենքըվերստին ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Ազգային ժողովը Հանրապետության Նախագահի վերադարձրած օրենքը քննարկումէ արտահերթ:
Հոդված 73. Ազգային ժողովում կարող են ստեղծվել ոչ ավելի,քան տասներկու մշտական հանձնաժողովներ:
Մշտական հանձնաժողովներն ստեղծվում են օրենսդրական ակտերի նախագծերի եւայլ հարցերի նախնական քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններտալու համար:
Անհրաժեշտության դեպքում Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով սահմանվածկարգով կարող են ստեղծվել ժամանակավոր հանձնաժողովներ՝ առանձին օրենքներինախագծերի նախնական քննարկման կամ որոշակի հարցերի, իրադարձությունների եւփաստերի մասին Ազգային ժողովին եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելուհամար:
Հոդված 74. Կառավարությունն իր կազմավորումից հետո քսանօրյաժամկետում Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում իր ծրագիրը։ Կառավարությանծրագրին Ազգային ժողովի կողմից հավանության տալու հարցը քննարկվում է արտահերթեւ քվեարկության դրվում այն ներկայացվելուց հետո հնգօրյա ժամկետում: Կառավարությանծրագրին հավանություն տալու մասին որոշումն ընդունվում է Ազգային ժողովի պատգամավորներիընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Հոդված 74.1. Եթե Ազգային Ժողովը երկու անգամ անընդմեջ երկուամսվա ընթացքում հավանություն չի տալիս կառավարության ծրագրին, ապա ՀանրապետությանՆախագահը արձակում է Ազգային Ժողովը:
Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի առաջարկությամբկարող է արձակել Ազգային ժողովը, եթե.
ա) Ազգային ժողովը հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում որոշում չիկայացնում կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ,կամ
բ) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի նիստերը երեք ամսից ավելիչեն գումարվում, կամ
գ) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովը երեք ամսից ավելի իրկողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որեւէ որոշում չի կայացնում:
Հոդված 75. Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնությանիրավունքը պատկանում է պատգամավորներին եւ կառավարությանը:
Կառավարությունը կարող է սահմանել իր ներկայացրած օրենքների նախագծերիքննարկման հաջորդականությունը եւ կարող է պահանջել, որ դրանք քվեարկությանդրվեն միայն իր համար ընդունելի ուղղումներով:
Կառավարության եզրակացության համաձայն՝ պետական բյուջեի եկամուտները նվազեցնողկամ ծախսերն ավելացնող օրենքների նախագծերն Ազգային ժողովը ընդունում է պատգամավորներիընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Կառավարությունն իր կողմից ներկայացված օրենքի նախագծի ընդունման առնչությամբկարող է դնել իր վստահության հարցը: Եթե կառավարության կողմից իր վստահությանհարցը դնելուց հետո քսանչորս ժամվա ընթացքում Ազգային ժողովը պատգամավորներիընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը չի ներկայացնում կառավարությանն անվստահությունհայտնելու մասին որոշման նախագիծ կամ նման նախագիծ ներկայացվելու դեպքումԱզգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ 84հոդվածի երրորդ մասով սահմանված ժամկետում որոշում չի ընդունում կառավարությաննանվստահություն հայտնելու մասին, ապա վերջինիս ներկայացրած օրենքի նախագիծըհամարվում է ընդունված։
Կառավարությունն օրենքի նախագծի առնչությամբ իր վստահության հարցը նույննստաշրջանի ընթացքում կարող է դնել ոչ ավելի, քան երկու անգամ:
Հոդված 76. Ազգային ժողովը կառավարության ներկայացմամբ հաստատումէ պետական բյուջեն: Մինչեւ բյուջետային տարվա սկիզբը պետական բյուջեն չհաստատվելուդեպքում ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով:
Պետական բյուջեի քննարկման եւ հաստատման կարգը սահմանվում է օրենքով:
Հոդված 77. Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնումպետական բյուջեի կատարման, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններից եւ միջազգայինկազմակերպություններից ստացված փոխառությունների եւ վարկերի օգտագործման նկատմամբ։
Ազգային ժողովը պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունըքննարկում եւ հաստատում է վերահսկիչ պալատի եզրակացության առկայությամբ:
Հոդված 78. (հանված է)
Հոդված 79. Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվիձայների մեծամասնությամբ ընտրում է Ազգային ժողովի նախագահ:
Ազգային ժողովի նախագահը վարում է նիստերը, տնօրինում է Ազգային Ժողովինյութական միջոցները, ապահովում նրա բնականոն գործունեությունը:
Ազգային Ժողովն ընտրում է Ազգային Ժողովի Նախագահի երկու տեղակալ:
Հոդված 80. Պատգամավորներն իրավունք ունեն գրավոր եւ բանավորհարցերով իսկ խմբակցությունները եւ խմբերը նաեւ հարցապնդումներով դիմել կառավարությանը:Հերթական նստաշրջանի նիստերի գումարման շաբաթվա մեկ նիստում վարչապետը եւ կառավարությանանդամները պատասխանում են պատգամավորների հարցերին: Պատգամավորների հարցերիկապակցությամբ Ազգային ժողովը որոշումներ չի ընդունում։
Հարցապնդումները ներկայացվում են գրավոր եւ քննարկումից առնվազն տաս օրառաջ։ Հարցապնդումներով դիմելու, քննարկում կազմակերպելու եւ դրանց վերաբերյալորոշումներ կայացնելու կարգը սահմանվում է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով:
Հոդված 81. Ազգային ժողովը Հանրապետության Նախագահի առաջարկությամբ՝
1) հայտարարում է համաներում.
2) վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում Հայաստանի Հանրապետությանմիջազգային պայմանագրերը: Ազգային ժողովի վավերացմանը ենթակա են այն միջազգայինպայմանագրերը՝
ա) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ կամ նախատեսում են պետականսահմանի փոփոխություն,
բ) որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, ազատություններին եւ պարտականություններին,
գ) որոնք ֆինանսական պարտավորություններ են նախատեսում Հայաստանի Հանրապետությանհամար,
դ) որոնց կիրառումը նախատեսում է օրենքների փոփոխություն կամ նոր օրենքիընդունում, կամ սահմանում են այլ նորմեր, որոնք նախատեսված չեն օրենքներում,
ե) որոնցով նախատեսված է վավերացում,
զ) օրենքով սահմանված այլ դեպքերում.
3) որոշում է ընդունում պատերազմ հայտարարելու եւ խաղաղություն հաստատելումասին: Ազգային ժողովի նիստ գումարելու անհնարինության դեպքում պատերազմ հայտարարելուհարցը լուծում է Հանրապետության Նախագահը:
Ազգային ժողովը կարող է չեղյալ հայտարարել Սահմանադրության 55-րդ հոդվածի13-րդ եւ 14-րդ կետերով նախատեսված միջոցառումների իրականացումը։
Հոդված 82. Ազգային ժողովը կառավարության առաջարկությամբսահմանում է Հանրապետության վարչատարածքային բաժանումը:
Հոդված 83. Ազգային ժողովը՝
1) Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ նշանակում է սահմանադրականդատարանի հինգ անդամ.
2) Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո երեսնօրյաժամկետում Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ սահմանադրական դատարանիկազմից նշանակում է սահմանադրական դատարանի նախագահ.
3) սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կարող է պատգամավորներիընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ դադարեցնել սահմանադրական դատարանի՝իր նշանակած անդամի լիազորությունները, համաձայնություն տալ նրան որպես մեղադրյալներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվությանենթարկելու հարց հարուցելու վերաբերյալ.
4) ընտրում է Արդարադատության խորհրդի երկու իրավաբան գիտնականների։
Հոդված 83.1. Ազգային ժողովը մարդու իրավունքների պաշտպանինընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5ով՝ 6 տարի ժամկետով։
Մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել հասարակության մեջ բարձրհեղինակություն վայելող անձը, որը համապատասխանում է պատգամավորին ներկայացվողպահանջներին:
Մարդու իրավունքների պաշտպանն անփոփոխելի է:
Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որն իրականացնումէ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմիցմարդու խախտված իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությունը։
Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք համագործակցումեն մարդու իրավունքների պաշտպանի հետ։
Մարդու իրավունքների պաշտպանն օժտված է պատգամավորի համար սահմանված անձեռնմխելիությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության այլ երաշխիքները սահմանվումեն օրենքով:
Հոդված 83.2. Հեռարձակող լրատվության միջոցների ազատության,անկախության եւ բազմազանության ապահովման նպատակներից ելնելով օրենքով ստեղծվումէ անկախ մարմին, որի անդամների կեսն ընտրվում է Ազգային ժողովի կողմից, իսկկեսը նշանակվում է Հանրապետության Նախագահի կողմից՝ 6 տարի ժամկետով: Ազգայինժողովն այդ մարմնի անդամներին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվիձայների մեծամասնությամբ:
Հոդված 83.3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկիհիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում գների կայունությունն ապահովելնէ։ Կենտրոնական բանկը մշակում, հաստատում եւ իրականացնում է դրամավարկայինքաղաքականության ծրագրերը։
Կենտրոնական բանկը թողարկում է Հայաստանի Հանրապետության արժույթը՝ հայկականդրամը։
Կենտրոնական բանկը Սահմանադրությամբ եւ օրենքով իրեն վերապահված խնդիրներըեւ գործառույթներն իրականացնելիս անկախ է։
Կենտրոնական բանկի նախագահը նշանակվում է Հանրապետության Նախագահի առաջարկությամբ՝Ազգային ժողովի կողմից` 6 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկուանգամ անընդմեջ նշանակվել Կենտրոնական բանկի նախագահ:
Օրենքով սահմանված դեպքերում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուրթվի ձայների մեծամասնությամբ Հանրապետության Նախագահի առաջարկությամբ կարողէ պաշտոնանկ անել կենտրոնական բանկի նախագահին:
Հոդված 83.4. Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատնանկախ մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում բյուջետային միջոցներիեւ պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ։
Վերահսկիչ պալատի գործունեության ծրագիրը հաստատում է Ազգային ժողովը։
Վերահսկիչ պալատը տարեկան ոչ պակաս, քան մեկ անգամ Ազգային ժողով է ներկայացնումվերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվությունը։
Վերահսկիչ պալատի գործունեության կարգը եւ իրավասությունը սահմանվում ենօրենքով։
Վերահսկիչ պալատի նախագահը նշանակվում է Հանրապետության Նախագահի առաջարկությամբ՝Ազգային ժողովի կողմից` 6 տարի ժամկետով։ Վերահսկիչ պալատի նախագահ կարողէ նշանակվել պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող անձը: Նույնանձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել վերահսկիչ պալատինախագահ:
Հոդված 83.5. Բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներովեն սահմանվում՝
1) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու եւ պաշտպանելուպայմանները եւ կարգը.
2) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները,նրանց պարտականությունները, ինչպես նաեւ պատասխանատվության տեսակները, չափերը,պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանց կիրառելուկարգը, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերիեւ այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը.
3) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գործունեության նկատմամբ հսկողությունու վերահսկողություն (այդ թվում՝ ստուգում, ուսումնասիրություն, տեսչականստուգում) իրականացնելու դեպքերը, պայմանները եւ կարգը.
4) իրավաբանական անձինք ստեղծելու, դրանց գործունեությունը կասեցնելուկամ դադարեցնելու կարգը եւ պայմանները.
5) ֆիզիկական անձանց անձնական եւ ընտանեկան, ինչպես նաեւ իրավաբանական անձանց՝առեւտրային գաղտնիք չհամարվող տեղեկությունների ցանկը.
6) քրեական, վարչական, տնտեսական (գույքային), կարգապահական պատասխանատվությանենթարկելու դեպքերը, կարգը, պայմանները, քրեական պատիժների իրականացման կարգը,դատական եւ վարչական ակտերի հարկադիր կատարման կարգը, դատախազության ու փաստաբաններիկարգավիճակը եւ լիազորությունները.
7) հանրաքվեի, Հանրապետության Նախագահի, Հայաստանի ՀանրապետությանԱզգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կարգը.
8) պետական բյուջեի ձեւավորման եւ դրա ծախսման կարգը.
9) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման, չեղյալ համարելուկարգը եւ պայմանները.
10) կուսակցությունների եւ այլ հասարակական միավորումների, զանգվածայինլրատվության միջոցների իրավական կարգավիճակը:
Հոդված 84. Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվիձայների մեծամասնությամբ կարող է անվստահություն հայտնել կառավարությանը:
Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը կարողէ ներկայացվել Հանրապետության Նախագահի կամ պատգամավորների ընդհանուր թվիառնվազն մեկ երրորդի կողմից: Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ նմանորոշման նախագիծ չի կարող ներկայացվել:
Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը քվեարկությանէ դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ եւ ոչ ուշ, քան յոթանասուներկուժամվա ընթացքում:
ԳԼՈՒԽ 5.
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 85. Կառավարությունը մշակում եւ իրականացնում է ՀայաստանիՀանրապետության ներքին քաղաքականությունը։ Հայաստանի Հանրապետության արտաքինքաղաքականությունը կառավարությունը մշակում եւ իրականացնում է ՀանրապետությանՆախագահի հետ համատեղ։ Կառավարության իրավասությանն են ենթակա պետական կառավարմանբոլոր այն հարցերը, որոնք օրենքով վերապահված չեն այլ պետական կամ տեղականինքնակառավարման մարմիններին։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրերի, օրենքներիկամ Հանրապետության Նախագահի նորմատիվ ակտերի հիման վրա եւ դրանց կատարումնապահովելու նպատակով կառավարությունն ընդունում է որոշումներ, որոնք ենթակաեն կատարման Հանրապետության ամբողջ տարածքում:
Կառավարությունը կազմված է վարչապետից եւ նախարարներից: Նախարարներից մեկըկարող է վարչապետի առաջարկությամբ Հանրապետության Նախագահի կողմից նշանակվելփոխվարչապետ եւ փոխարինել վարչապետին վերջինիս բացակայության ժամանակ:
Վարչապետը եւ նախարարները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։
Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով:
Կառավարության կառուցվածքը կառավարության առաջարկությամբ սահմանվում էօրենքով: Կառավարության եւ նրան ենթակա պետական կառավարման այլ մարմիններիգործունեության կազմակերպման կարգը վարչապետի ներկայացմամբ սահմանվում է ՀանրապետությանՆախագահի հրամանագրով:
Հոդված 86. Կառավարության նիստերը հրավիրում եւ վարում էվարչապետը:
Արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերովկառավարության նիստ կարող է հրավիրել եւ վարել Հանրապետության Նախագահը:
Կառավարության որոշումներն ստորագրում է վարչապետը:
Հանրապետության Նախագահը կարող է կասեցնել կառավարության որոշումների գործողությունըմեկ ամիս ժամկետով եւ դիմել սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը դրանցհամապատասխանության հարցը պարզելու համար։
Հոդված 87. Վարչապետը ղեկավարում է կառավարության գործունեությունըեւ համակարգում նախարարների աշխատանքը:
Վարչապետն ընդունում է որոշումներ՝ կառավարության գործունեության կազմակերպմաննառնչվող հարցերով:
Հոդված 88. Կառավարության անդամը չի կարող զբաղվել ձեռնարկատիրականգործունեությամբ, զբաղեցնել իր պարտականությունների հետ չկապված պաշտոն պետականկամ տեղական ինքնակառավարման մարմիներում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործականաշխատանքից:
Հոդված 88.1. Մարզպետները նշանակվում եւ ազատվում են կառավարությանորոշմամբ: Կառավարության այդ որոշումները վավերացվում են Հանրապետության Նախագահիկողմից:
Մարզպետներն իրագործում են կառավարության տարածքային քաղաքականությունը,համակարգում են գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը,բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Երեւան քաղաքում տարածքային քաղաքականության առանձնահատկությունները սահմանվումեն օրենքով:
Հոդված 89. Կառավարությունը՝
1) Սահմանադրության 74-րդ հոդվածով նախատեսված կարգով Ազգային ժողովի հավանությաննէ ներկայացնում իր ծրագիրը.
2) Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում պետական բյուջեի նախագիծը,ապահովում բյուջեի կատարումը, որի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնումԱզգային ժողով.
3) կառավարում է պետական սեփականությունը.
4) իրականացնում է ֆինանսատնտեսական, վարկային եւ հարկային միասնական պետականքաղաքականությունը.
4.1) իրականացնում է տարածքային զարգացման պետական քաղաքականությունը.
5) իրականացնում է պետական քաղաքականությունը գիտության, կրթության, մշակույթի,առողջապահության, սոցիալական ապահովության եւ բնության պահպանության բնագավառներում.
6) ապահովում է Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության եւարտաքին քաղաքականության իրականացումը.
7) ապահովում է հասարակական կարգի պահպանությունը, միջոցներ է ձեռնարկումօրինականության ամրապնդման, քաղաքացիների իրավունքների եւ ազատություններիապահովման ուղղությամբ.
8) իրականացնում է Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված այլ գործառույթներեւ լիազորություններ:
Հոդված 90. Կառավարությունը պետական բյուջեի նախագիծն Ազգայինժողովի քննարկմանն է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն իննսունօր առաջ եւ կարող է պահանջել, որ այն իր կողմից ընդունված ուղղումներով քվեարկությանդրվի մինչեւ այդ ժամկետի ավարտը: Բյուջեի հաստատման առնչությամբ կառավարությունըկարող է դնել իր վստահության հարցը: Եթե Ազգային ժողովը Սահմանադրության 75-րդհոդվածով նախատեսված կարգով կառավարությանն անվստահություն չի հայտնում, ապապետական բյուջեն՝ կառավարության կողմից ընդունված ուղղումներով, համարվումէ հաստատված:
Բյուջեի հաստատման առնչությամբ Ազգային ժողովի կողմից կառավարությանն անվստահությունհայտնելու դեպքում նոր կառավարությունը բյուջեի նախագիծն Ազգային ժողով էներկայացնում իր ծրագիրը հավանության արժանանալուց հետո տասը օրվա ընթացքում,որը քննարկվում եւ հաստատվում է սույն հոդվածով նախատեսված կարգով՝ երեսունօրվա ընթացքում:
ԳԼՈՒԽ 6
ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 91. Հայաստանի Հանրապետությունում արդարադատություննիրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան:
Դատական որոշումները, վճիռները եւ դատավճիռներն ընդունվում են ՀայաստանիՀանրապետության անունից:
Հոդված 92 . Հայաստանի Հանրապետությունում գործում են ընդհանուրիրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները եւ վճռաբեկ դատարանը, իսկօրենքով նախատեսված դեպքերում՝ նաեւ մասնագիտացված դատարաններ:
Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը վճռաբեկ դատարաննէ, որը կոչված է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը: Վճռաբեկ դատարանիլիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքով:
Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է:
Հոդված 93. Հայաստանի Հանրապետությունում սահմանադրականարդարադատությունն իրականացնում է սահմանադրական դատարանը։
Հոդված 94. Դատարանների անկախությունը երաշխավորվում է Սահմանադրությամբեւ օրենքներով:
Դատարանների լիազորությունները, կազմավորման ու գործունեության կարգը սահմանվումեն Սահմանադրությամբ եւ օրենքներով:
Սահմանադրական դատարանի լիազորություններն ու կազմավորման կարգը սահմանվումեն Սահմանադրությամբ, իսկ գործունեության կարգը՝ Սահմանադրությամբ եւ սահմանադրականդատարանի մասին օրենքով:
Հոդված 94.1 . Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված կարգովձեւավորվում եւ գործում է Արդարադատության խորհուրդը:
Արդարադատության խորհրդի կազմի մեջ մտնում են Հայաստանի Հանրապետությանդատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետովօրենքով սահմանված կարգով ընտրված ինը դատավորներ, հանրապետության Նախագահիեւ Ազգային ժողովի կողմից նշանակված երկուական իրավաբան գիտնականներ:
Արդարադատության խորհրդի նիստերը վարում է վճռաբեկ դատարանի նախագահը,առանց քվեարկության իրավունքի։
Հոդված 95 . Արդարադատության խորհուրդն օրենքով սահմանվածկարգով՝
1) կազմում եւ Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացնում դատավորներիթեկնածությունների ցուցակը եւ դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները,որոնց հիման վրա կատարվում են նշանակումները.
2) եզրակացություն է տալիս ներկայացված դատավորների թեկնածություններիվերաբերյալ.
3) առաջարկում է վճռաբեկ դատարանի, նրա պալատների նախագահների եւ դատավորների,վերաքննիչ, առաջին ատյանի եւ այլ դատարանների նախագահների թեկնածությունները.
4) Հանրապետության Նախագահի հարցմամբ կարծիք է հայտնում ներման հարցերիվերաբերյալ.
5) դատավորներին ենթարկում է կարգապահական պատասխանատվության, առաջարկէ ներկայացնում Հանրապետության Նախագահին դատավորի լիազորությունները դադարեցնելումասին, դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու կամ նրանկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնությունտալու մասին։
Հոդված 96. Դատավորը եւ սահմանադրական դատարանի անդամն անփոփոխելիեն: Դատավորը եւ սահմանադրական դատարանի անդամը պաշտոնավարում են մինչեւ 65տարին լրանալը: Նրա լիազորությունները դադարեցվում են միայն Սահմանադրությամբեւ օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:
Հոդված 97 . Արդարադատություն իրականացնելիս դատավորը եւ սահմանադրականդատարանի անդամն անկախ են, ենթարկվում են միայն Սահմանադրությանը եւ օրենքին:
Դատավորի եւ սահմանադրական դատարանի անդամի գործունեության երաշխիքներըեւ պատասխանատվության հիմքերն ու կարգը սահմանվում են սահմանադրությամբ եւ օրենքով:
Դատավորը եւ սահմանադրական դատարանի անդամը չեն կարող կալանավորվել, ներգրավվելորպես մեղադրյալ, ինչպես նաեւ նրանց նկատմամբ չի կարող դատական կարգով վարչականպատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել առանց համապատասխանաբար ԱրդարադատությանԽորհրդի կամ Սահմանադրական դատարանի համաձայնության։ Դատավորը եւ սահմանադրականդատարանի անդամը չեն կարող ձերբակալվել, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալումնիրականացվում է հանցագործության կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո։Նման դեպքերում ձերբակալման մասին անմիջապես տեղեկացվում են ՀանրապետությանՆախագահը եւ համապատասխանաբար` վճռաբեկ դատարանի նախագահը կամ Սահմանադրականդատարանի նախագահը:
Հոդված 98. Դատավորը եւ սահմանադրական դատարանի անդամը չենկարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել իրենց պարտականություններիհետ չկապված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիներում, պաշտոնառեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացիգիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:
Դատավորը եւ սահմանադրական դատարանի անդամը չեն կարող լինել որեւէ կուսակցությանանդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ:
Հոդված 99. Սահմանադրական դատարանը կազմված է ինն անդամից:
Հոդված 100. Սահմանադրական դատարանն օրենքով սահմանված կարգով՝
1) որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության Նախագահիհրամանագրերի, կառավարության, վարչապետի, տեղական ինքնակառավարման ներկայացուցչականմարմինների որոշումների համապատասխանությունը Սահմանադրությանը.
2) մինչեւ միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է նրանում ամրագրվածպարտավորությունների՝ համապատասխանությունը Սահմանադրությանը.
3) լուծում է հանրաքվեների արդյունքների հետ կապված վեճերը.
3.1) լուծում է Հանրապետության Նախագահի եւ պատգամավորների ընտրություններիարդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը.
4) անհաղթահարելի կամ վերացած է ճանաչում Հանրապետության Նախագահի թեկնածուիհամար առաջացած խոչընդոտները.
5) եզրակացություն է տալիս Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելուհիմքերի առկայության մասին.
6) եզրակացություն է տալիս Հանրապետության Նախագահի՝ իր լիազորություններիկատարման անհնարինության մասին.
7) եզրակացություն է տալիս սահմանադրական դատարանի անդամի լիազորություններըդադարեցնելու, նրան կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու, ինչպես նաեւնրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարցհարուցելու վերաբերյալ.
8) եզրակացության է տալիս համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու հիմքերիմասին:
9) օրենքով նախատեսված դեպքերում որոշում է կայացնում կուսակցության գործունեությունըկասեցնելու կամ արգելելու մասին:
Հոդված 101. Սահմանադրությամբ եւ սահմանադրական դատարանիմասին օրենքով սահմանված կարգով սահմանադրական դատարան կարող են դիմել՝
1) Հանրապետության Նախագահը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1, 2, 3,7-րդ եւ 9-րդ կետերով նախատեսված դեպքերում.
2) Ազգային ժողովը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3, 5, 7-րդ եւ9-րդ կետերով նախատեսված դեպքերում.
3) պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի1-ին կետով նախատեսված դեպքերում.
4) կառավարությունը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1, 6, 8 եւ 9-րդ կետերովնախատեսված դեպքերում.
5) տեղական ինքնակառավարման մարմինները՝ իրենց սահմանադրական իրավունքներըխախտող պետական մարմինների՝ նորմատիվ ակտերի սահմանադրությանը համապատասխանությանհարցով.
6) յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը,սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները եւ վիճարկում է այդ ակտովիր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը.
7) դատարանները եւ գլխավոր դատախազը՝ իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործինառնչվող նորմատիվ ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով.
8) մարդու իրավունքների պաշտպանը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ինկետում թվարկված նորմատիվ ակտերի՝ Սահմանադրության 2րդ գլխի դրույթներին համապատասխանությանհարցերով.
9) Հանրապետության Նախագահի եւ պատգամավորության թեկնածուները՝ Սահմանադրության100-րդ հոդվածի 3.1-ին եւ 4-րդ կետերի շրջանակներում իրենց առնչվող հարցերով.
Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայությանդեպքում:
Հոդված 102 . Սահմանադրական դատարանն ընդունում է որոշումներեւ եզրակացություններ՝ Սահմանադրությամբ եւ սահմանադրական դատարանի մասին օրենքովսահմանված ժամկետներում եւ կարգով։
Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են եւ ուժի մեջ են մտնումհրապարակման պահից:
Սահմանադրական դատարանն իր որոշմամբ կարող է սահմանել սահմանադրությանըչհամապատասխանող նորմատիվ ակտի կամ դրա մի մասի իրավական ուժը կորցնելու ավելիուշ ժամկետ։
Սահմանադրական դատարանը Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-4-րդ եւ 9-րդկետերով նախատեսված հարցերի վերաբերյալ ընդունում է որոշումներ, իսկ 5-8-րդկետերով նախատեսված հարցերով՝ եզրակացություններ։ Եզրակացությունները եւ 9-րդկետով նախատեսված հարցերով որոշումներն ընդունվում են անդամների ընդհանուրթվի ձայների առնվազն երկու երրորդով, մնացած որոշումները՝ անդամների ընդհանուրթվի ձայների մեծամասնությամբ։ Եթե սահմանադրական դատարանի եզրակացությունըբացասական է, ապա հարցը դուրս է գալիս իրավասու մարմնի քննությունից։
Հոդված 103. Հայաստանի Հանրապետության դատախազությունը միասնականհամակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը:
Գլխավոր դատախազը նշանակվում է Հանրապետության Նախագահի առաջարկությամբ՝Ազգային ժողովի կողմից` 6 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկուանգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ։
Օրենքով սահմանված դեպքերում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուրթվի ձայների մեծամասնությամբ Հանրապետության Նախագահի առաջարկությամբ կարողէ պաշտոնանկ անել գլխավոր դատախազին:
Դատախազությունն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով ՝
1) հարուցում է քրեական հետապնդում.
2) հսկողություն է իրականացնում հետաքննության եւ նախաքննության օրինականությաննկատմամբ.
3) դատարանում պաշտպանում է մեղադրանքը.
4) պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան.
5) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները եւ որոշումները.
6) հսկողություն է իրականացնում պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցներիկիրառման օրինականության նկատմամբ:
Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններիշրջանակում, օրենքի հիման վրա:
ԳԼՈՒԽ 7.
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 104 . Տեղական ինքնակառավարումն իրականացվում է համայնքներում:
Տեղական ինքնակառավարումը համայնքի իրավունքն ու կարողությունն է՝ սեփական պատասխանատվությամբ բնակիչների բարօրության նպատակով Սահմանադրությանըեւ օրենքներին համապատասխան լուծելու տեղական հարցերը:
Հոդված 104.1. Համայնքը մեկ կամ մի քանի բնակավայրերի բնակչությանհանրությունն է:
Համայնքն իրավաբանական անձ է, ունի սեփականության իրավունք եւ գույքայինայլ իրավունքներ:
Հոդված 105. Համայնքի սեփականությունը կառավարելուեւ տնօրինելու, համայնքային նշանակության հարցեր լուծելու եւ համայնքի պահանջմունքներիբավարարմանն ուղղված այլ լիազորությունները համայնքն իրականացնում է որպեսսեփական լիազորություններ: Համայնքի սեփական լիազորությունների մի մասն օրենքովկարող է սահմանվել որպես պարտադիր:
Պետական իշխանության մարմինների լիազորությունների առավել արդյունավետիրականացման նպատակով դրանք օրենքով կարող են պատվիրակվել համայնքային մարմիններին:
Հոդված 105.1 Համայնքի վարչական սահմաններում գտնվող հողը,բացառությամբ պետական կարիքների համար անհրաժեշտ հողի եւ ֆիզիկական ու իրավաբանականանձանց պատկանող հողերի, համայնքի սեփականությունն է:
Հոդված 106. Համայնքներն իրենց բյուջեն ձեւավորում են ինքնուրույն:
Համայնքների եկամուտների աղբյուրները սահմանվում են օրենքով:
Օրենքով սահմանվում են համայնքների ֆինանսավորման այնպիսի աղբյուրներ,որոնք ապահովում են նրանց լիազորությունների իրականացումը:
Համայնքներին պատվիրակված լիազորությունները ենթակա են պետական բյուջեիցպարտադիր ֆինանսավորման:
Համայնքները սահմանում են տեղական հարկեր եւ տուրքեր՝ օրենքով նախատեսվածսահմաններում: Համայնքներն իրենց կողմից մատուցվող ծառայությունների դիմացկարող են սահմանել վճարներ՝ օրենքով սահմանված կարգով:
Հոդված 107. Համայնքն իր ինքնակառավարման իրավունքն իրականացնումէ տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքի ավագանու եւ համայնքի ղեկավարիմիջոցով, որոնք, օրենքով սահմանված կարգով, ընտրվում են չորս տարի ժամկետով:
Համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով տնօրինում է համայնքի սեփականությունը,համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի բյուջեն, վերահսկումբյուջեի կատարումը, օրենքով սահմանված կարգով սահմանում տեղական հարկեր, տուրքերեւ վճարներ, ընդունում է համայնքի տարածքում պարտադիր կատարման ենթակա իրավականակտեր: Համայնքի ավագանու կողմից ընդունվող ակտերը չեն կարող հակասել օրենսդրությանը,դրանց հրապարակման եւ ուժի մեջ մտնելու կարգը սահմանվում է օրենքով:
Համայնքի ղեկավարի լիազորությունները եւ դրանց իրականացման կարգը սահմանվումեն օրենքով:
Համայնքի անդամները կարող են ուղղակիորեն մասնակցել համայնքի գործերի կառավարմանը՝համայնքային նշանակության հարցերը տեղական հանրաքվեով լուծելու միջոցով: Տեղականհանրաքվեի անցկացման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
Հոդված 108 . Երեւանը համայնք է: Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարմանեւ տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման առանձնահատկությունները սահմանվումեն օրենքով: Օրենքով կարող է սահմանվել Երեւանի քաղաքապետի անուղղակի ընտրություն:
Հոդված 108.1. Համայնքի գործունեության օրինականություննապահովելու նպատակով, օրենքով սահմանված կարգով, իրականացվում է իրավականհսկողություն: Համայնքին պատվիրակված լիազորությունների իրականացման նկատմամբպետական վերահսկողության կարգը սահմանվում է օրենքով:
Հոդված 109. Կառավարությունը, օրենքով նախատեսված դեպքերումսահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կարող է պաշտոնանկանել համայնքի ղեկավարին:
Հոդված 110. Համայնքները հանրության շահերից ելնելով՝ կարողեն օրենքով միացվել միմյանց կամ առանձնացվել: Ազգային ժողովը համապատասխանօրենքն ընդունում է կառավարության առաջարկով: Մինչեւ օրենսդրական նախաձեռնությաններկայացումը կառավարությունը համապատասխան համայնքներում նշանակում է տեղականհանրաքվեներ: Տեղական հանրաքվեների արդյունքները կցվում են օրենսդրական նախաձեռնությանը։Համայնքները կարող են միավորվել կամ բաժանվել` անկախ տեղական հանրաքվեներիարդյունքից։
Համայնքների միավորման կամ բաժանման սկզբունքները, կարգը, ինչպես նաեւ նորձեւավորված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամկետներըսահմանվում են օրենքով:
Օրենքով սահմանված կարգով կարող են ստեղծվել միջհամայնքային միավորումներ:
ԳԼՈՒԽ 8.
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ՓՈՓՈԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆ
Հոդված 111. Սահմանադրությունն ընդունվում կամ դրանում փոփոխություններ կատարվում են հանրաքվեի միջոցով` Հանրապետության Նախագահի կամ Ազգային ժողովինախաձեռնությամբ:
Հանրաքվեն նշանակում է Հանրապետության Նախագահը` Ազգային ժողովի առաջարկովկամ համաձայնությամբ: Համապատասխան որոշումը Ազգային ժողովն ընդունում է պատգամավորներիընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։
Հանրապետության Նախագահը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններկատարելու նախագիծն ստանալուց հետո քսանմեկօրյա ժամկետում կարող է այն իրառարկություններով եւ առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով` պահանջելովնոր քննարկում:
Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկուերրորդով վերստին առաջարկված Սահմանադրության կամ դրանում փոփոխություններկատարելու նախագիծը Հանրապետության Նախագահը հանրաքվեի է դնում Ազգային ժողովիսահմանած ժամկետում:
Եթե նախաձեռնությամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահը, ապա Ազգայինժողովը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծն ստանալուցհետո եռամսյա ժամկետում նախագիծը հանրաքվեի դնելու հարցը ներկայացնում է քվեարկության։Եթե Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությունը կողմ էքվեարկում նախագծին, ապա վերջինս համարվում է ընդունված, եւ այն ՀանրապետությանՆախագահը հանրաքվեի է դնում իր սահմանած ժամկետում։
Հոդված 112. Օրենքները հանրաքվեի են դրվում Ազգային ժողովիկամ կառավարության առաջարկով` Սահմանադրության 111-րդ հոդվածով սահմանվածկարգով:
Հանրաքվեի միջոցով ընդունված օրենքները փոփոխվում են միայն հանրաքվեով:
Հոդված 113. Հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված,եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս,քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը։
Հոդված 114. Սահմանադրության 1-ին, 2-րդ եւ 114-րդ հոդվածներըփոփոխման ենթակա չեն:
ԳԼՈՒԽ 9.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 115. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները,բացառությամբ 55 հոդվածի 9-րդ կետի առաջին նախադասության վերահսկիչ պալատինախագահին եւ գլխավոր դատախազին վերաբերող դրույթներից, 63 հոդվածի երկրորդմասի առաջին նախադասությամբ սահմանված դրույթից, 74.1 հոդվածի առաջինմասի, 83.4 հոդվածից, 85 հոդվածի վեցերորդ մասի առաջիննախադասությամբ սահմանված դրույթից, 86 հոդվածից, 88.1 հոդվածի առաջինմասից, 101 հոդվածի 6-րդ կետից, 107 հոդվածի առաջին մասում նշված ժամկետից,ուժի մեջ են մտնում «Հայաuտանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հրապարակվելուպահից:
Հոդված 116. Սահմանադրության փոփոխությունների 55 հոդվածի9-րդ կետի առաջին նախադասության վերահսկիչ պալատի նախագահին եւ գլխավոր դատախազինվերաբերող դրույթները, 74.1 հոդվածի առաջին մասը, 83.4 հոդվածով սահմանվածդրույթը, 86 հոդվածը, 88.1 հոդվածի առաջին մասն ուժի մեջ են մտնում Ազգայինժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը:
63 հոդվածի երկրորդ մասի առաջին նախադասությամբ սահմանված դրույթը կիրառվումէ Ազգային ժողովի հաջորդ գումարումների համար:
85 հոդվածի վեցերորդ մասի առաջին նախադասությամբ սահմանված դրույթը ուժիմեջ է մտնում 2008 թվականի հուլիսի 1-ից:
101 հոդվածի 6-րդ կետն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հուլիսի 1-ից:
107-րդ հոդվածի առաջին մասում նշված ժամկետն ուժի մեջ է մտնումՍահմանադրության փոփոխությունների ընդունումից հետո ընտրված տեղական ինքնակառավարմանմարմինների համար:
Հոդված 117. Սահմանադրության փոփոխություններն ուժիմեջ մտնելուց հետո`
1) Ազգային ժողովը երկու տարվա ընթացքում համապատասխանեցնում է գործողօրենքները Սահմանադրության փոփոխություններին.
2) Ազգային ժողովը մեկ տարվա ընթացքում օրենքով սահմանում է ՀայաստանիՀանրապետության օրհներգը: Մինչ այդ գործում է մինչեւ Սահմանադրության փոփոխություններիուժի մեջ մտնելը գործող օրհներգը.
3) մինչեւ նոր օրենքի ընդունումը oտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիությունչունեցող անձինք հողի սեփականության իրավունքից օգտվում են գործող օրենքինհամապատասխան.
4) Սահմանադրությամբ սահմանված սոցիալական իրավունքները գործում են համապատասխանօրենքներով սահմանված ծավալով.
5) Մինչեւ Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրըՀանրապետության Նախագահը.
ա) կարող է Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ խորհրդակցելուց հետոարձակել Ազգային ժողովը եւ նշանակել արտահերթ ընտրություն,
բ) կարող է ազատել վարչապետին.
6) մինչեւ Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրըկառավարության նիuտերը հրավիրում եւ վարում է Հանրապետության Նախագահը կամնրա հանձնարարությամբ` վարչապետը: Կառավարության որոշումներն uտորագրում էվարչապետը, վավերացնում` Հանրապետության Նախագահը.
7) մինչեւ արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանումը օրենքով սահմանադրականկարգին uպառնացող անմիջական վտանգի դեպքում Հանրապետության Նախագահը խորհրդակցելովԱզգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ, իրականացնում է իրավիճակից թելադրվողմիջոցառումներ եւ այդ մաuին ուղերձով դիմում ժողովրդին.
8) Կենտրոնական բանկի նախագահը պաշտոնավարում է մինչեւ գործող օրենքով սահմանվածժամկետի ավարտը.
9) Վերահսկիչ պալատի նախագահը նշանակվում է Ազգային ժողովի հաջորդ գումարմանառաջին նստաշրջանի բացման օրվանից հետո հինգ ամսվա ընթացքում: Մինչ այդ վերահսկիչպալատը շարունակում է մինչեւ Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելըսահմանված լիազորությունների իրականացումը.
10) Գլխավոր դատախազը շարունակում է պաշտոնավարել ոչ ավելի, քան հինգ ամիսԱզգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից հետո՝մինչեւ Սահմանադրության 55 հոդվածի 9-րդ կետով սահմանված կարգով Գլխավոր դատախազինշանակումը.
11) Արդարադատության խորհրդի գործող դատավոր եւ իրավաբան-գիտնական անդամներըշարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների ժամկետի ավարտը:Ազգային ժողովը երեք ամսվա ընթացքում ընտրում է արդարադատության խորհրդի երկուիրավաբան-գիտնական անդամներին.
12) 83.2 հոդվածով նախատեսված անկախ մարմնի անդամները շարունակում են պաշտոնավարելմինչեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի» օրենքով սահմանված իրենց լիազորություններիժամկետի ավարտը: Նրանց պաշտոնավարության ժամկետը լրանալու կամ լիազորություններիվաղաժամկետ դադարեցման դեպքերում թափուր տեղերը լրացվում են հաջորդաբար Ազգայինժողովի եւ Հանրապետության Նախագահի կողմից.
13) Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինները կազմավորվում ենհամապատասխան օրենքի ընդունումից հետո ոչ ուշ, քան երկու տարվա ընթացքում:Մինչ այդ Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարմանգործող կարգը պահպանում է իր ուժը.
14) Սահմանադրական դատարանի գործող անդամները շարունակում են պաշտոնավարելմինչեւ իրենց 70 տարին լրանալը: